Ապրիլին Ուկրաինայի ԶՈւ հարվածներից զոհվել է Ռուսաստանի 59 բնակիչ. ՌԴ ԱԳՆ

26 Մայիսի, 2025

Ավելի քան 400 խաղաղ բնակիչ Ռուսաստանի մարզերից ապրիլին տուժել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով, զոհվել է 59 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Ըստ ճշտված տվյալների՝ ապրիլին Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից տուժել է առնվազն 478 խաղաղ բնակիչ. վիրավորվել է 419 մարդ, այդ թվում՝ 21 անչափահաս, 59 մարդ զոհվել է, այդ թվում՝ 5 անչափահաս»,- ասել է նա։

Միրոշնիկի խոսքով՝ հրետակոծության ինտենսիվության աճ է գրանցվել Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի ուղղություններում։ Նա նշել է, որ համակարգված գնդակոծության են ենթարկվել Լուգանսկը և Դոնեցկը, ինչպես նաև Խերսոնի մարզը։

«Նշված ժամանակահատվածում ուկրաինական զինված կազմավորումները խաղաղ բնակչության դեմ ակտիվորեն կիրառել են կասետային մարտագլխիկներով զինամթերք, բեկորային հրթիռներ և բեկորային մարտագլխիկներ, ինչը կարելի է համարել պատերազմի անմարդկային մեթոդների և քաղաքացիական բնակչության դեմ ավերիչ հզորությամբ զենքի կիրառում։ Չնայած Ուկրաինան ստորագրել է Օտտավայի հակահետևակային ականներն արգելող կոնվենցիան, Ուկրաինայի Զինված ուժերը շարունակել են համակարգված կերպով օգտագործել հակահետևակային ականների տարբեր ձևափոխումներ՝ ինչպես ուկրաինական, այնպես էլ խորհրդային, ինչպես նաև արևմտյան արտադրության, որոնք մատակարարվել են հակամարտության արևմտյան մեղսակիցների կողմից: Դրանք ապօրինի են օգտագործվել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասել է Միրոշնիկը։

 

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...