Սարդարապատի հերոսամարտին մասնակցել են բազում հոգևորականներ, որոնք խաչը զենքի վերածեցին. Հայր Զաքարիա

26 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 26-ին, լրանում է Սարդարապատի հաղթանակի 107 տարին։

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29-ը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր», որը կարևոր դերակատարում ունեցավ Հայաստանի պատմության մեջ:

Հայր Զաքարիան գրում է. «Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։

Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետները, բազում քահանաներ և ճեմարանականներ, ովքեր խաչը զենքի վերածեցին և իրենց օրինակով քաջալերեցին ու նոր ոգի ներշնչեցին բոլորին:

Այսպիսին է եղել և է Հայոց Եկեղեցին` ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամեն ինչ անելով Հայրենիքի և ժողովրդի համար: Թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...