Տավուշում «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ

23 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա, հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Օպերատիվոն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի հրշեջ-փկաարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, մահացածի և կայանված «ՎԱԶ 2107» մակնիշ ավտոմեքենայի սեփականատիիրոջ ինքնությունը, ով, կայքի տեղեկություններով տուն վերանորոգող է եղել և նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել:

Քննիչի հանձնարարականով՝ «Mercedes»-ը տեղափոխվում է ոստիկանության Տավուշի մարզի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Mercedes»-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

Միացյալ Նահանգները կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ Անկարայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողով։ «Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից։ Եվ անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում,...

Փողոցային պայքար լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

  «Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ «գազ տվեց», բայց դիմացը «Զապորոժեց» էր կանգնած։ Ընդդիմադիր 5 ուժերով արդեն հայտարարություն արել ենք, այլ ուժերից էլ արձագանքներ կան, երբ համարենք հարմար, ընդդիմադիր հարթակը կձևավորվի։ Մենք...

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները ճանաչվում են փոխադարձաբար․ ՆԳՆ

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները ճանաչվում են փոխադարձաբար․ ՆԳՆ

Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական...

Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ

Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցածը փորձենք խորհրդանշել որևէ կենդանով, ապա ամենապատկերավոր համեմատությունը, թերևս, կապիկն է, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, նման է...

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ենթարկվելով ՆԱՏՕ-ական և ԵՄ-ական կարգապահությանը և ուկրաինական հակամարտության...