Այս իշխանության վարքագիծը խրախուսում է դասալքությունը․ Արա Պողոսյան

22 Մայիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փոքր երկրների դեպքում «դեմիլիտարիզացիան» հենց այդպես է լինում․ ձևախեղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության գաղափարը, հետո սոցիալական լարվածություն ու անարդարության զգացում սերմանելու համար սահմանել ծառայության «գլխագին», որով ֆինասնական հնարավորություններ ունեցողները, իրենց զավակների համար գլխագին վճարելով, կազատեն նրանց զինվորական ծառայությունից։
Սրանով բանակի թվակազմը էականորեն կնվազի,
Պրոֆեսիոնալ բանակ ասվածն էլ կդառնա ընդամենը պայմանագրային զինվորական ծառայություն (դա էլ ենք տեսել, դրա արդյունավետությունն էլ գիտենք)․․․
Թե բա փախնում են․․․ Հանցագործության դեմ պայքարում են ո՛չ թե այդ հանցատեսակը օրինականացնելով, այլ արդյունավետ պայքարի մեխանիզմ մշակելով, անհրաժեշտ միջավայր ստեղծելով, քարոզչական բավարար աշխատանք կատարելով, արդարության մթնոլորտ հաստատելով և տարբեր սոցիալական շերտերի մեջ համերաշխություն ապահովելով․․․
Իսկ այս իշխանության վարքագիծը, այո՛, խրախուսում է դասալքությունը»։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...