Սա ուղղակի խայտառակություն է, դարձնում են աղքատների զինված ուժեր․ Գեղամ Մանուկյան

20 Մայիսի, 2025

Հիմա շատ կարևոր հարց պետք է քննարկվեր ԱԺ պաշտպանության հանձնաժողովում. Խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին երկու դասակարգի բաժանելուն՝ փողատերերի և ոչ փողատերերի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Փաստորեն Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել և սրա դեմ ամեն ինչ պետք է անենք, որովհետև սա խայտառակություն է։ ՀՀ Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ իրենց պարտականությունները կատարելու իմաստով։ Հիմա այս նախագծով պարզվում է, որ 20 միլիոն դրամ ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայությունը իրականացնեն»,- ասաց նա։

Հարցին՝ սա ի՞նչ անդրադարձ կունենա բանակի վրա, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Խիստ անարդարություն է հաստատվելու։ Սահմանադրության կետերն են ոտնահարվելու։ Այս առումով այն բոլոր հիմնավորումները, որ կան, որևէ արդարացում չկա։ Ասում են՝ թե բա մեկ է՝ հարուստների երեխաները չեն ծառայում։ Ուրեմն ընդունում են, որ փողով բանակից ազատվում են, բայց յոթ տարի ի՞նչ էին անում, սա ուղղակի խայտառակություն է, դարձնում են աղքատների զինված ուժեր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...