Երևանցիները չեն տուգանվի 2025-ի հունվարից մայիսի աղբահանության գումարը չվճարելու համար

20 Մայիսի, 2025

Առաջարկվում է Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբահանության վճարը «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետում չվճարած անձանց ազատել վերոնշյալ ամիսների համար մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարը չվճարելու տույժերի վճարման պարտականությունից: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց  քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

«Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի ցանցն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների վճարահաշվարկային կազմակերպությունների՝ Erevan.am-ի, pay.e-community.am-ի, «Հայփոստի», Еasy pay վճարային համակարգի, «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղերի միջոցով»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի շրջանակում դիմեց երևանցիներին. «Այս որոշմամբ մենք արձանագրում ենք, որ մինչև այս պահը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սանմաքրման վճարին»:

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ մոտակա 1-2 շաբաթում կլինեն նաև մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել. «Կարծում եմ՝ մոտ 1 ամսից բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, հասանելի կլինեն, և այլևս քաղաքացիները դժվարություններ չեն ունենա»,- ասաց փոխքաղաքապետը:

Լևոն Հովհաննիսյանը նաև պարզաբանեց՝ քանի որ առցանց չէր ստեղծվել այն հարմարանքը, որով քաղաքացին կկարողանար հավելվածների միջոցով վճարել աղբահանության համար, հետևաբար որոշում է կայացվել տույժ-տուգանքները 4-5 ամսով հետաձգել:

«Կկիրառենք տույժ-տուգանքները այն կետից, երբվանից մենք ձեզ համար ստեղծել ենք այդ առցանց տարբերակը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...