ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների մասին

26 Ապրիլի, 2025

Տեղի է ունենում մամուի ասուլիս՝ նվիրված հանրային շահի պաշտպանության ամենահրատապ հարցերից մեկին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը։

Ասուլիսը կազմակերպել է «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնը։ Վերջին չորս ամիսներին կազմակերպությունը ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրականացրել է աննախադեպ ուսումնասիրություն։

Տարածած հաղորդագրության մեջ «Գիտակից Հասարակություն» սոցիալ-իրավական ՀԿ Նախագահ Արթուր Միքայելյանը նշում է․ «Մեր կողմից կատարված փաստահեն ուսումնասիրությունները, որի արդյունքում պետական տարբեր կառույցների, այդ թվում՝ ԱԱԾ, ՊԵԿ, Կենտրոնական բանկ, ՀՀ կառավարություն, ֆինանսների նախարարություն, անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ուղղել ենք շուրջ 18 պաշտոնական նամակ՝ ավելի քան 130 կոնկրետ հարցադրումներով և պահանջներով, փաստում է այն մասին, որ ոլորտը պարունակում է լրջագույն ռիսկեր, որոնք հարվածում են թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական և անձնական իրավունքներին։

Վերլուծությունները բացահայտեցին վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ-ում գործնականում դուրս է պետական վերահսկողությունից։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներ՝ «Գիտակից հասարակություն» ՀԿ-ն՝ խորքային ուսումնասիրությունից հետո, իրավական գնահատական ստանալու պահանջով պաշտոնապես դիմում է ՀՀ գլխավոր դատախազություն։

Դատախազությանն ուղղված շուրջ երեք տասնյակից ավել հարցերը որոնք մենք բարձրացրել ենք հասարակության և պետության շահի պաշտպանության համար, վերաբերում են՝

  • 2018-2024 թ․թ․ 26.6 տրիլիոն դրամ խաղադրույքների և 26,1 տրիրլիոն դրամ շահումների ծագմանը և շահառուներին։
  • Պետական համակարգում հնարավոր կոռուպցիոն կապերին, հովանավորչությանն ու անպատժելիությանը։
  • Քաղաքացիների անձնական ու կենսաչափական տվյալների ապօրինի հավաքագրմանը և փոխանցմանը։
  • Խաղային մանիպուլյացիաներին՝ ծրագրավորված շահումների և քաղաքացիների համակարգային պարտությունների միջոցով։
  • Պետության անգործությանը՝ երբ պետական կառույցները չեն կարողանում կամ չեն ուզում զբաղվել ոլորտի վերահսկմամբ։

Սա առաջին դեպքն է, երբ հասարակական կազմակերպությունը պաշտոնապես դատախազությունից պահանջում է իրավական գնահատական տալ մի համակարգին, որի ֆինանսական շրջանառությունը գերազանցում է ՀՀ պետական բյուջեն։

Մենք խախտում ենք տարիների լռությունը՝ բարձրաձայնելով մի համակարգի մասին, որը կործանել է հազարավոր ընտանիքներ և մինչ այժմ մնացել անպատիժ։

Առաջին անգամ հստակ պահանջ է դրվել՝ բացահայտել ճշմարտությունն ու իրական պատկերը։

Այդ գործընթացը մեր բոլորի գործն է, որովհետև յուրաքանչյուր բացահայտում, յուրաքանչյուր փաստ կարող է դառնալ մի քայլ՝ կանգնեցնելու այն, ինչը մինչ օրս շարունակում է կործանել մարդկային ճակատագրեր։

Վերջ տուր լռությանը»։

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...