Ամբողջ ժողովրդով ընտրել, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի. ՀՀ երկրորդ նախագահ

29 Ապրիլի, 2025

«Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ձեր իշխանություններին, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի իշխանություններին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին, և 2020 թվականի աղետը չէր լինի՝ ամրագրելով 1994 թ․ մայիսի 12-ի արդյունքը»,- «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանը նման հարցադրումով դիմեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ես Ձեր հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ։ Ես նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում Դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ-որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չէինք։ Այդպիսի բան եղե՞լ է։ Ինձ մոտ այդ մտահոգությունն ընդհանրապես չկար։ Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր էինք Ադրբեջանից։ Մի տեղ ինչ-որ մի անզգույշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս էինք։ Այդպես չէ, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք, և ասեմ նաև, ինձանից հետո ևս հատկապես անվտանգային հարցերի վրա ուշադրությունը մեծ էր, բայց ես Ձեզ մոտավորապես բացատրեցի։ Ռուսերեն ասում են «ломать, не строить»․ Մի բան դու կարող ես կառուցել երկար տարիներ, բայց կարող ես 1-2 տարում քանդել։ Նույնը   շինարարությունը, երբ որ հին շենք են քանդում, ընդամենը մի ծանր գունդ են կապում, 2 անգամ խփում են, շենքը փլվում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու 2 տարի բանակով չզբաղվես, էլ բանակ չունես, կամ բանակ ունես կիսով չափ, մի կեսի կեսով չափ։ Դրա համար ձևակերպման հետ ես համաձայն չեմ։

Ի՞նչ է ասում վարչապետը վերջերս։ Ասում էր՝ մեր անվտանգության գործիքը խաղաղությունն է, բառացիորեն։ Խաղաղությունը անվտանգության պրոդուկտ է, ո՞նց կարող է գործիք լինել։ Դու անվտանգության հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է՝ խաղաղությունը գործիք է, ուրեմն, այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա Դուք երբեք չեք գնա, չէ՞, բժիշկի մոտ, որը բան չի հասկանում։ Հիմա ամբողջ ժողովրդով ընտրել եք, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի։ Ո՛չ քշել գիտի, ո՛չ ուղղությունը գիտի, ո՛չ տորմուզի տեղը գիտի, ո՛չ էլ մյուսի տեղը գիտի։ Նստած գնում եք, ուռա եք անում»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...