«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ Սլավոնականում, բայց դոկտորականի թեման չպաշտպանել գիտնականների մոտ

1 Մայիսի, 2025

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական համակարգից ԱԱԾ տեղափոխված և ներկայում ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում գտնվող Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում է ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ընդ որում՝ որոշել է այն պաշտպանել ոչ թե ԵՊՀ-ում, այլ Սլավոնական համալսարանում, որտեղ փորձում է պարտադրել իր կամքը։

Մասնավորապես, նախքան դոկտորականի պաշտպանությունը, անհրաժեշտ է, որ նախ հաստատվի դրա թեման։ Սակայն Անդրանիկ Սիմոնյանը հարկ չի համարում անձամբ  ներկայանալ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։

Ավելին՝ օգտագործելով ԱԱԾ տնօրենի տեղակալի իր կարգավիճակը՝ պաշտոնյան փորձել է շրջանցել թեմայի հաստատման սահմանված ընթացակարգերը։ Ըստ կարգի՝ նախքան Սլավոնական համալսարանի գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելը, թեման պետք է քննարկվի և հաստատվի համալսարանի Իրավունքի ինստիտուտի գիտխորհրդի կողմից։ Սակայն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, իր միջնորդների միջոցով, փորձել է ազդել համալսարանի ռեկտորի վրա և հարցը միանգամից ներկայացվել է համալսարանի գիտխորհրդին, որի նիստը, մեր տեղեկություններով, նախատեսված է վաղը։ Ընդ որում՝ նա հակված չէ  մասնակցել։

Այսօր նա չի ցանկանում ներկայանալ թեմայի հաստատմանը, վաղն էլ, գուցե, փորձի միջնորդավորված պաշտպանել դոկտորականը։ Մնում է բաց հարց՝ ինչու է ռեկտորը ստորադասում համալսարանի վարկանիշը։

«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Սլավոնական համալսարանից, սակայն ո՛չ մամուլի պատասխանատուն, ոչ էլ ռեկտորի ընդունարանը չեն արձագանքել հեռախոսազանգերին։

Ի դեպ, Սիմոնյանի համար, կարծես թե, հարցերին պատասխանելը ամոթ է։   Նա իր պաշտոնին հարիր չէր համարում նաև դատական նիստին ներկայանալը և դատարանի հարցերին պատասխանելը՝ անգամ իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Խոսքը վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի գործով քրեական գործին, որի շրջանակներում դատարանը չկարողացավ կայացնել դատական ակտ  և, դուրս գալով խորհրդակցական սենյակից, վերսկսեց դատաքննությունը՝ համարձակություն ունենալով ԱԱԾ տնօրենի տեղակալ Սիմոնյանին հրավիրել դատարան։

Ասել է թե՝ Սիմոնյանը որոշել է «գողական» մոտեցում ցուցաբերել, և նրա համար «զապադլո» է թե՛ դատարանում ցուցմունք տալը, թե՛ գիտական հանրության առջև դոկտորականի թեման հիմնավորելը։ Կամ էլ պարզապես չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, ինչն արդեն պարունակում է կոռուպցիայի տարրեր։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...