Կատարվել է քահանայական ձեռնադրություն

5 Մայիսի, 2025

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվել է քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացել են Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Պարթև Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծել է նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ասատրյանը վերակոչվել է Տեր Սեպուհ քահանա, Հարություն սարկավագ Մարտիրոսյանը՝ Տեր Առեն քահանա, Հովհաննես սարկավագ Փահլեվանյանը՝ Տեր Եղիա քահանա, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը՝ Տեր Մաղաքիա քահանա, Եփրեմ սարկավագ Եփրեմյանը՝ Տեր Մխիթար քահանա, Տիգրան սարկավագ Հակոբյանը՝ Տեր Հովսեփ քահանա և Մայիս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Վազգեն քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցել են ներկաներին:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին և դիմելով ներկա հավատացյալներին, նշել է. «Այսօր՝ Կանաչ (Աշխարհամատրան) կիրակիին, որը հիշատակն է Քրիստոսի Եկեղեցու հաստատման, Հայոց հոգևոր կենտրոնում՝ Միածնաէջ Մայր Տաճարի սրբազան Խորանին կատարեցինք ձեռնադրությունը յոթ սարկավագների։ Սա Եկեղեցու պտղաբերության խորհուրդն է։ Եվ ահա, սիրելինե՛ր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին համալրվելով յոթ նոր մշակներով, նոր գարուն է ապրում»։

Անդրադարձ կատարելով հոգևոր ծառայության ընթացքում առկա փորձություններին ու դժվարություններին՝ Սրբազան Հայրը պատգամել է չխուսփել դժվարություններից, քանի որ դժվարությունների մեջ են դրսևորվում անձի լավագույն որակները։

Դիմելով նորաօծ հոգևորականներին՝ Սրբազան Հայրը հորդորել է բոլորանվեր ծառայել Եկեղեցու անդաստանում, հավատարիմ մնալ երանյալ հայրերի սուրբ ավանդներին, ժողովրդին ապրեցնել աստվածադիր պատվիրաններով, որպեսզի հոգևոր արժեքների ծաղկումով մեր ազգը կարողանա կյանքի կոչել իր երազներն ու իղձերը և կերտել նոր հաղթանակներ․ «Ձեր ծառայության մեջ մշտապես ունեցեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրինակը՝ բարի վարքով օրինակ ծառայելով մեր ժողովրդին։ Հաստատուն և աներեր մնացեք ձեր առաքելության մեջ՝ հավատացյալների կյանքում առատացնելով սիրո, համերաշխության հանդուրժողականության և միաբանության շնորհները։ Թող ձեր քահանայագործությունը պտղալից լինի ազգային-եկեղեցական անդաստանում՝ ի զորացումն մեր երկրի և ի պայծառություն տիրախնամ մեր թեմերի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացել եմ Սուրբ Խորան և շնորհավորել նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կատարվել է նաև վեղարի տվչության արարողությունը:

Տեր Սեպուհ, Տեր Մաղաքիա, Տեր Մխիթար, Տեր Հովսեփ, Տեր Վազգեն քահանաները ստացել են վեղարներ ու համալրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Այնուհետև նորաօծ եկեղեցականներին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ վերջիններիս փոխանցելով իր հայրական օրհնությունն ու պատգամները։

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տվյալներ՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ չափումների, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային...

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...