Ըստ ՍԴ նախկին դատավորի՝ Հայաստանում պոպուլիստները կարողացել են հարվածի տակ դնել դատական իշխանությանը

8 Մայիսի, 2025

«Տարիներ առաջ, երբ ԵԽ-ում նախագահում էր Ֆրանսիան, ԵԽ անդամ երկրների բարձրագույն դատարանների ներկայացուցիչները հրավիրվել էին Փարիզ և հանդիպում ունեցան նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց՝ այսօրվա Եվրոպայում պոպուլիստ քաղաքական ուժերը փորձում են հարվածի տակ դնել դատական իշխանությանը, որը իհարկե, մենք թույլ չենք տա։ Բայց այդ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ»,- Երևանում անցկացվող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովի ժամանակ ելույթում ասաց Հայաստանի ՍԴ նախկին դատավոր, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նա նշեց, որ այդ պոպուիզմի հետևանքով է, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում ունի հայցեր դատավորների պաշտոնավարման հետ կապված։

Ալվինա Գյուլումյանը նաև խոսեց Արցախից բռնագաղթած դատավորների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

Նշենք, որ Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովին մասդնակցում է ավելի քան 70 պատվիրակ 34 պետությունից։

Ալվինա Գյուլումյանի ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...