Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվել

8 Մայիսի, 2025

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հերթական սկանդալի կիազակետում է հայտնվել: Բացի այն, որ Քոլոյանը օրենքի խախտումներով է ռադիոյի տնօրեն ընտրվել, ինչի արդյունքում շուրջ երկու դատական հայց է ներկայացվել ՀՀԽ-ի դեմ, պարզվում է՝ հիմա էլ Քոլոյանին նույն Հանրային հեռարձակող խորհուրդը ինչ-ինչ ֆինանսական չարաշահումների մեջ է մեղադրում, հայտնել է «Հրապարակ»-ը։

Երեկ՝ մայիսի 7-ին Հանրային հեռարձակող խորհուրդը նիստ է գումարել և Քոլոյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել: Խորհուրդը Քոլոյանին ընդամենը 3 աշխատանքային օր է տվել գրավոր բացատրություն ներկայացնելու համար:

Հանրային ռադիոյի «Հրապարակ»-ի աղբյուրները պատմում են, որ Քոլոյանին խորհուրդը մի քանի ասպեկտում է մեղադրում: Նախ կարծում են, որ նա աշխատանքային պարտականությունները ստանձնելուց ի վեր ռադիոն խառնաշփոթի է վերածել և չի կարողանում լեզու գտնել հատկապես ռադիոլուրի անձնակազմի հետ, ինչի արդյունքում տուժում է աշխատանքը, մյուս պատճառն էլ ֆինանսական միջոցների վատնումն է:  Քոլոյանը բաժանորդագրվել է Reuters-ին, որի ամսական բաժանորդագրության արժեքը 2900 դոլար է, սակայն, որպես այդպիսին, աշխատանքի որակն այդպես էլ չի բարձրացել: Նման օրինակներ էլի կան, ինչը ՀՀԽ-ի մոտ կասկածներ է առաջացրել:

«Հրապարակ»-ը փորձել է  մեկնաբանություն ստանալ Արմեն Քոլոյանից:

Նա ասել է. «Ես խոստանում եմ կտամ պարզաբանում միայն այն ժամանակ, երբ ինքս կհասկանամ, թե ինչի մասին է խոսքը: Ես ոչ մի բան չգիտեմ իրոք, ուստի սպեկուլյատիվ քննարկումների մեջ չեմ ցանկանում մտնել և ընթերցողներին շեղել, եկեք սպասենք, հասկանամ՝ ինչի մասին է խոսքը, ես անպայման մեկնաբանություն կտամ: Գուցե մյուս շաբաթ պարզ լինի, դա ինձանից կախված չէ»:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ ծախսերի համար են իրեն մեղադրում, Քոլոյանը պատասխանել է՝ չի ցանկանում այժմ այդ մասին խոսել:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...