Կարևոր է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք՝ պահպանելու եղած խորը հիմքերը․ ՌԴ դեսպան

9 Մայիսի, 2025

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման համատեքստում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հաղթանակի օրվա առթիվ Հաղթանակ զբոսայգի այցելած ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարցին՝ վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպան Կոպիրկինն ասաց․ «Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան և առաջ շարժվել՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»։

Դեսպանը այլ հարցերի չպատասխանեց։

Մանրամասն տեսանյութում

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21...

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է սեփական ժողովրդի հանդեպ նրա ոչ այնքան մեծ վստահության մասին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի...

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի...

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

Թիրախում արցախյան գեներալիտետն է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրների փոխանցմամբ մոտ օրերս սպասվում են աղմկահարույց ձերբակալություններ համեմված ցնցող տեսանյութերով։ Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, թիրախում արցախյան գեներալիտետն է, որոնք Հայաստանում բիզնեսների են տիրապետում։...

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր...