«Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից

12 Մայիսի, 2025

Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները հենց իր տանը ծեծի են ենթարկել քաղաքացի Սերգեյ Աբրահամյանին, սկոչով փակել բերանն ու ծեծել։  Նա այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ է պատմել իր դեմ ոստիկանների կիրառած բռնություններից։

«Մի խումբ ոստիկաններ ներս են մտել, պառկացրել գետնին ու կանդալել, ես ասում եմ, ինչի՞ եք կանդալում, ես գալիս եմ»,- ասել է նա։

Այնուհետև նրան տեղափոխել են  ոստիկանություն, այնտեղ ծեծել են, ինչի հետևանքով տղամարդը փսխել է։ Միայն դրանից հետո ոստիկաններից մեկն ասել է.  «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք»։

Ս. Աբրահամյանը խնդրել է շտապօգնություն կանչել, սակայն ասել են՝ գնա տուն, տնեցիք կկանչեն։ Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ներկայացրել տեղի ունեցածը։

Իսկ այս ամենը հետևել է այն բանին, երբ նախորդ օրը՝ապրիլի 28-ին Ս. Աբրահամյանը քնած է մնացել ու չի հասցրել ժամանակին՝ ժամը 10։30-ին  ներկայանալ Արամավիրի քննչական բաժանմունք։ Արթնանալուն պես, ըստ իրեն, զանգահարել է ոստիկանություն, ներկայացրել է իրավիճակը։ Ոստիկանությունից ասել են՝ կարող է ավելի ուշ ներկայանալ՝ ժամը 16։00-ին։ Ներկայացել է, բայց չեն ընդունել։

«ՄԻՊ գրասենյակին անմիջապես ներկայացրել եմ, քանի որ նախկինում էլ՝ 2021-ին տարել ծեծել են»,- ասել է քաղաքացին։

Ասուլիսին մասնակից բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, նայել են տեսանյութերը, այն համոզման է, որ ոչ միայն խոշտանգման տարրեր կան, այլև արժանապատվությունը նվաստացնող։

«Որևէ պատճառ չի եղել անձին բռնության ենթարկելու։ Տուժողը նշում է, թողեք, կգամ։ Այդ տեսանյութերը նկարել է կինը, պատկերացրեք՝ ինչ բռնություններ են եղել ոստիկանության բաժանմունքում»,- նշել է փաստաբանը։

Նա նշեց, որ խոշտանգման հատկանիիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

«Անպատժելիություն է, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս բռնությունները ոստիկանների կողմից»,- ասել է Ղարագյոզյանը։

Նմանատիպ նյութեր

ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին

ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։ «Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին...

Ճնշումների յուրաքանչյուր ձև փորձելու են, բայց եթե ընդդիմադիր գործիչ ես՝ պետք է չընկրկես․ Նարեկ Կարապետյան

Ճնշումների յուրաքանչյուր ձև փորձելու են, բայց եթե ընդդիմադիր գործիչ ես՝ պետք է չընկրկես: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապերյանը: Հարցին, թե ՔՊ-ականները...

Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք․ Սամվել Կարապետյան

«Գաղտնի պլանով» Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր։ Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը հիմա դարձել է «անգլուխ ձիավոր»։ Այս մասին Կարապետյանն ասաց՝ լրագրողների հետ զրույցում՝ դուրս գալով դատարանի շենքից։ Նա...

Սննկացում, ռեկետ, աղքատացում․ Ինքնիշխանությունը՝ ըստ Նիկոլի․ «Կարճ ասած»

Բողոքի ակցիա էին անում «Արարատ ցեմենտի» աշխատողները՝ գործարանը բացելու պահանջով․ վարկեր ունեն, պարտքեր ունեն, ընտանիք են պահում։ Զուտ Փաշինյանի կապրիզների պատճառով փակել են բիզնեսներ, տասնյակ հազարավոր անձինք մնացղել անգործ։...