Ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ․ պատերազմում վիրավորված սպայի ուղերձը՝ Արսեն Թորոսյանին

15 Մայիսի, 2025

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը խորհրդարանի ամբիոնից հայհոյել էր նրանց, ովքեր ՔՊ-ականներին «որպես հայհոյանք կասեն թուրք»։

Արսեն Թորոսյանը երեկվանից հայհոյանքներ է հավաքում ժողովրդից։ Այս անգամ էլ Թորոսյանին և ԱԺ ամբիոնից հայհոյող, վիրավորող ՔՊ-ականներին պատասխանում է 2020թ․ պատերազմում վիրավորում և հաշմանդամություն ստացած պահեստազորի սպա, պարալիմպիկ խաղերի չեմպիոն Հայկ Ստեփանյանը։

Yerevan.Today-ի հետ զրույցում Հայկ Ստեփանյանն ասաց, որ չի կարող հայհոյել, որովհետև գտնվում է Եռաբլուրում՝ իր մարտական ընկերների մոտ։

Արսեն Թորոսյանի մասին պահեստազորի սպան ասաց հետևյալը․ «Ես այդ պատգամավորին չեմ հաշվում հայ։ Ձեր ղեկավարը՝ Փաշինյան Նիկոլը, ասել ա՝ «վատ չեմ զգում, որ ինձ թուրք են անվանում»։ Բա դուք ինչի՞ սկեսեցիք վատ զգալ։ Կարող է՞ Նիկոլ Փաշինյանից հեռանում եք, արդեն պրիզնատ չեք գալիս, որ տենց արտահայտություն եք անում։

Ես ձեզ անվանում եմ թուրք, իսկ հայի տեսակին ով կարողանա քֆուր տալ, այն էլ՝ գլխավոր ամբիոնից, համարում եմ վերջին սրիկա։ Դա իմ կարծիքն է, իմ մարտական ընկերների կարծիքն է։ 

Էդ հայհոյանքը, որ դուք տվել եք ԱԺ-ից, ես նույն հայհոյանքը վերադարձնում եմ ձեզ, ուղղակի քանի որ գտնվում եմ իմ ընկերների մոտ, չեմ կարող նույն հայհոյանքներով խոսել։ Խոսում եմ իմ ընկերների անունից, իմ ձեռքի մեջ զոհված ընկերների ու ախպերների անունից, որ դուք սրիկա եք, դուք իրավունք չունենք էդ ամբիոնից խոսելու։ 

Դուք ձեր պատգամավորներով ձեր ղեկավարի դեմքն եք ներկայացնում։ Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ։ Դուք պետք է շնորհակալ լինեք իմ Եռաբլուրի ընկերներին, որ հայհոյանքով չեմ դիմում, չնայած ձեզ հասնում է։

Երբ մեր տղաները 90-ականներին կռվում էին, հասկանում էին, որ Արցախը Հայաստանի միակ դարպասն է, դուք էնքան արիք, մինչև թուրքը՝ էդ շակալները, մտնեն Սյունիք։ Դուք էնքան արեցիք, մինչև հայկական սուվերեն տարածքից գրավեցին։

Նիկոլ Փաշինյան, դու քո ՔՊ-ականներով ազգի դավաճան եք, թուրք եք։ Ու ով հայ տեսակին անվանի թուրք ու հայհոյանքներ կտա, գլխավոր ամբիոնից, նրանք, իրենց ընտանիքներով, թուրք եղել են ու կմնան․ իսկ թուրքին, դուք լավ գիտեք, սաղ Եռաբլուրը՝ 90-ականներից սկսած, իմ ավագ ընկերներով մինչև նոր սերունդը, բոլորիդ ընտանիքներին հայհոյում են ամենավերջին բառերով»։

Հայկ Ստեփանյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են...

Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. «Ժողովուրդ»

Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեում քննարկվում է Երեւան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի ազատման հարցը։ Բանն այն է, որ երկու ուժային կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, բախվել...

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր...

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե...