Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին

13 Մայիսի, 2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղած բաց նամակում տարակուսանք է հայտնել ամերիկյան կողմի լռության համար վրաց-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորման և ռազմավարական գործընկերության վերականգնման առնչությամբ։

Վարչապետը նամակը հրապարակել է սոցցանցի իր էջում։ Դրանում Կոբախիձեն նշել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն դիմել էր ամերիկյան ղեկավարությանը երկկողմ հարաբերությունների հարցով, իսկ դրանից առաջ քանիցս մաքուր էջից և կոնկրետ պլանով դրանց վերալիցքավորման պատրաստակամություն է հայտնել, սակայն պատասխան չի ստացել։ Բացի այդ, Վրաստանի վարչապետի խոսքով, երկու երկրների ղեկավարների միջև մինչ այժմ «բարձրամակարդակ ոչ մի շփում չի եղել»։

«Այդ լռությունը զարմանք է առաջացնում վրաց ժողովրդի և իշխանությունների շրջանում մի քանի պատճառներով. նախ՝ Վրաստանն արդեն երկար տարիներ ԱՄՆ ամենահուսալի գործընկերն է մեր ամենաբարդ տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Վրաստանն ԱՄՆ-ին աջակցել է ամենաթեժ կետերում, ներառյալ Իրաքն ու Աֆղանստանը, որտեղ Վրաստանը ներկայացված էր զինվորների ամենամեծ քանակությամբ բնակչության մեկ հոգու հաշվարկով։ Միայն այդ երկու առաքելություններին մասնակցության շնորհիվ մեր փոքր երկիրը խնայել է ԱՄՆ-ի համար 2,5 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է իրական օգնությունը, որը ցուցաբերվել է

Նմանատիպ նյութեր

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

«Նարեկ Կարապետյանը՝ Ուժեղ Հայաստանի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը, խոսում է արցախցիների իրավունքի մասին՝ իրենց տուն վերադարձի իրավունքի մասին, միաժամանակ ավելացնում, որ դրա համար պետք է անցնենք շատ երկար աշխատանքային ճանապարհ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ...

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի և ռուսական ռազմանավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ռուսաստանը ուղղաթիռի...

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Դուք շատ շուտով կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թրամփը իր ելույթում հայտարարել էր, որ վերջին ամերիկյան...

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։...

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...