Փաշինյանը, ինչպես և սպասելի էր, դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը

24 Ապրիլի, 2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։

— Տիկին Բաղդասարյան, ինչպես է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։

— Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Միեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

«Ի դեպ»․ ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

Ի դեպ, հունիսի 23-ին համացանցում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ հայկական ծիրանի խորհրդանշանական խմբաքանակի ԵՄ արտահանումը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԵՄ  ներկայացուցիչ Մարթա Կոսը համատեղ լուսանկար հրապարակեցին՝ մի տուփ՝ 7 հատ ծիրանի հետ, նշելով, թե...

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ Ինչպես գրում է «Փաստինֆոն», Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը...

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրման փաստին ու  նրա և Բաքվում պահվող հայ մյուս հայ գերիների ճակատագրին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով. «Լեռնային Ղարաբաղի նախկին...

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

Միացյալ Նահանգները կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ Անկարայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողով։ «Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից։ Եվ անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում,...

Փողոցային պայքար լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

  «Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ «գազ տվեց», բայց դիմացը «Զապորոժեց» էր կանգնած։ Ընդդիմադիր 5 ուժերով արդեն հայտարարություն արել ենք, այլ ուժերից էլ արձագանքներ կան, երբ համարենք հարմար, ընդդիմադիր հարթակը կձևավորվի։ Մենք...