Չըն Մինը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն

23 Ապրիլի, 2025

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նշվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատան տարածած հայտարարությունում:

«Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ. մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ Չինաստանը պատրաստ է շարունակել խորացնել բարեկամական և համագործակցային հարաբերությունները Հայաստանի հետ, համատեղ առաջ մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ իրականացումը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների», -նշվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տվյալներ՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ չափումների, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային...

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...