Մի քանի տեղեկություն՝ Ֆրանցիսկոս պապի մասին

21 Ապրիլի, 2025

Այսօր՝ ապրիլի 21-ին, 79 տարեկանում մահացավ Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որի իսկական անունն է Խորխե Մարիո Բերգոլիո, ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, 1936 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նախքան ճեմարանում ուսանելը, որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում։ 1969 թվականին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում Ազգային վերակազմավորման գործընթացի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց Կեղտոտ պատերազմի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։

1998 թվականին նա դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապի կողմից արժանացավ կարդինալական աստիճանի։ 2001 թվականի դեկտեմբերին երկրում տիրող խռովությունների ժամանակ գլխավորում էր Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին, և Նեստոր Կիրշների ու Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վարչակարգը նրան դիտարկում էր որպես քաղաքական թշնամի։ 2013 թվականի փետրվարի 28-ին Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո մարտի 13-ին կոնկլավը որպես հաջորդ պապ ընտրեց կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։

Նա դարձել է առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջին՝ ճիզվիտը, առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո։  

Գահակալության մեկնարկից երեք տարի անց, 2016․ հունիսի 24-26-ը, պապն այցելեց Հայաստան։

Այցի շրջանակներում Հռոմի Պապը եղավ նաև Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում.

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել։ Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն։ Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը։ Հիշողությունը չի կարելի ո´չ պղտորել, ո´չ մոռանալ։ Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է։ — Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս»

44-օրյա պատերազմի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում ողբերգություն անվանեց այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում։ Հովվապետը վստահեցրեց, որ ինքը մոտ է բոլոր նրանց, ովքեր տառապում են եւ կոչ արեց«սրբերի բարեխոսությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»։ «Անմեղների արյուն է թափվում»,- Սուրբ Պետրոսի հրապարակի պապական պատշգամբից հայտարարեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ Նա կոչ արեց վերջ տալ ռազմական մեթոդներին, որոնք հանգեցնում են բազմաթիվ մարդկանց մահվան:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է այսօր՝ 2025 թվականի ապրիլի 21-ին, Վատիկանում՝ 88 տարեկան հասակում։ Նա մահացել է առավոտյան ժամը 07:35-ին՝ իր բնակարանում՝ Casa Santa Marta-ում։ Վերջին ամիսներին՝ փետրվարից սկսած, նրա առողջական վիճակը վատթարացել էր, թոքաբորբի պատճառով։

Համաձայն իտալական մամուլի, Ֆրանցիսկոս պապի մահվան հավանական պատճառը կաթվածն է։

Կաթոլիկ եկեղեցին մտնում է պաշտոնական սգո շրջան։ Մայիսի 11-ին Սիքստինյան կապելլայում տեղի կունենա մինչև 80 տարեկան կարդինալների գաղտնի ժողովը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։

Նմանատիպ նյութեր

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների համար

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների համար

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների համար։ Ալժիրի ԱԳՆ-ում հայտարարել են ԱՄԷ-ի կողմից թշնամական գործողությունների մասին՝ որոշումը բացատրելով նրանով, որ սպառվել են հարաբերությունների պահպանման բոլոր միջոցները։...

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ Կարապետյան

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հայտարարությամբ՝ Տիգրանաշենի հարցում իրենք առաջարկում են զարգացում, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականությունը տանում է տարածքների հանձնման։ «Իրենք զիջում են, բայց դրանով...

Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վիրավոր կա

Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել...

Կրթական հաստատության ժապավեն կտրելը դեռ գիտելիք ու կառավարում չէ. Լիլիթ Գալստյան

Կրթական հաստատության ժապավեն կտրելը դեռ գիտելիք ու կառավարում չէ. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալները սառը ցնցուղի պես իջան ու մերկացրին այսպես կոչված կրթական բարեփոխումների իրական երեսը։ Նշեմ, որ...

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է. «Իսկ Գոյի բեմն ու՞ր է Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։ Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային...