Եվ դարձյալ կրակոց է հնչել․ կա ծայրահեղ ծանր վիրավոր

21 Ապրիլի, 2025

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել և կա վիրավոր քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին նշված վայր, Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղից «ծնոտի շրջանում հրազենի վիրավորում» ախտորոշմամբ իրենք հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու:

Քրեական և համայնքային ոստիկանությունը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա.-ն է: Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմենակ Ա.-ն ժամը 07:00-ի սահմաններում նշված ֆերմայի տարածքում իրեն պատկանող «Байкал» տեսակի որսորդական հրացանով իր կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում:

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ Արմենակ Ա.-ն ոչ միայն Արարատի մարզում, այլև Հանրապետությունում հայտնի ջայլամաբուծությամբ զբաղվող անհատ ձեռներեց է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել էին 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ է ստացել:

Նշված ֆերման վարկով ստեղծել էր Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը նա կրել էր մոտ 4 մլն դրամի վնաս:

 

 

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան

  «Ռոբերտ Քոչարյանին այսօր կալանքի տակ են պահում իր պարտականությունները կատարելու համար, որովհետև այդ ժամանակահատվածում նա երկրի նախագահն էր և չէր կարող կառավարության որոշումները չվավերացնել։ Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները...

Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին

Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։ Որպես պատճառ՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը...

«Ի դեպ»․  Մինուս 39%. Կառավարությունը կոծկո՞ւմ է կոռուպցիան

«Ի դեպ»․ Մինուս 39%. Կառավարությունը կոծկո՞ւմ է կոռուպցիան

Ի դեպ, Հայաստանից պտուղ-բանջարեղենի,ծաղկի և ձկան սեպտեմբեր ամսվա արտահանման տվյալները նոր հարցեր են առաջացնում։ Համաձայն ՍԱՏՄ-ի՝ 2025 թվականի սեպտեմբերին նշյալ ապրանքատեսակների արտահանումը կազմել է ավելի քան 23 հազար տոննա, իսկ 2026 թվականի սեպտեմբերին՝ ավելի քան 14...

Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները

Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար...

ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է

ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման հաղորդման հիման վրա 2026 թվականի օգոստոսի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ  ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի...