Այս կարևոր նախաձեռնությունն արդեն դարձել է մեր կրթօջախի պատմության անբաժանելի և արժեքավոր մաս. Պոլիտեխնիկի ռեկտոր

11 Ապրիլի, 2025

Այսօր այցելել եմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի նախակրթարան՝ թիվ 19-րդ մասնաշենք։
Ծանոթացել եմ մասնաշենքի աջ հատվածում իրականացված կապիտալ վերանորոգման արդյունքներին, որոնք կատարվել են երեք հարկաբաժիններում։ Վերանորոգման ողջ աշխատանքները իրականացվել են բարերարների աջակցությամբ։ Անհրաժեշտ կահավորումը ապահովելուց հետո արդեն սեպտեմբերին հնարավորություն կունենանք ձևավորելու երեք նոր տարիքային խմբեր։
Առիթից օգտվելով՝ շփվեցի նաև նախակրթարանի գործող խմբերի երեխաների հետ։ Նրանց հետաքրքրվածությունը, աշխուժությունն ու ձգտումը հաստատում են, որ նման կրթամշակութային միջավայրի ապահովումը չափազանց կարևոր է վաղ կրթության փուլում։
Նախակրթարանը գործում է STEM ուղղվածությամբ։ Երեխաների ուսուցումը կազմակերպվում է նախադպրոցական կրթական հիմնական ծրագրով, ինչպես նաև գործում են ռոբոտատեխնիկայի, անգլերենի, ռուսերենի և շախմատի խմբակներ։
Պոլիտեխնիկի մանկապարտեզը հիմնադրվել է և շենքը շահագործման է հանձնվել 1988 թվականին՝ Հայաստանի ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ, նվիրյալ պոլիտեխնիկցի Կարեն Դեմիրճյանի և նրա տիկնոջ՝ Պոլիտեխնիկի կանանց կոմիտեի նախագահ Ռիմա Դեմիրճյանի մեծ ջանքերի շնորհիվ։
Այս կարևոր նախաձեռնությունն արդեն դարձել է մեր կրթօջախի պատմության անբաժանելի և արժեքավոր մաս։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...