Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Ապր 5, 2025

Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. առկա են հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։ Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը

Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը

Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։ փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N...

Դատախազը Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին

Դատախազը Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ ապրիլի 30-ին չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին, որով ինքը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: «Թողեք իմ պաշտպանների հետ երկու բառ խոսել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ...

Զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

Զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց...

Նոր Նորքի թաղապետը դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ դաժան ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Արթուր Չախոյանը, մինչ այդ, Մասիվի թաղապետին  զգուշացրել էր, որ գնում է մասնակցելու...