ԿԿՀ-ն Արարատի մարզպետի ընտանիքի անդամի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել․ «Ժողովուրդ»

4 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով հարուցել է վարչական վարույթ։

Բանն այն է, որ ուսումնասիրվել է Ռուզան Մարգարյանի կողմից Հանձնաժողով ներկայացված 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում հայտարարագրված տվյալների արժանահավատությունը և ամբողջականությունը, որի արդյունքում արձանագրվել է հետևյալ անհամապատասխանությունը. Ռուզան Մարգարյանը հայտարարագրի «Բ.3 Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում չի հայտարարագրել իր՝ «Արփի գինու գործարան» ՍՊԸ-ի 100% բաժնետեր լինելու վերաբերյալ տվյալները։

Մարգարյանը ծանուցվել է նշված գործի քննությանը մասնակցելու նպատակով. վերջինս չի ներկայացել, սակայն ներկայացուցիչ է ունեցել, և ներկայացուցիչ Հովհաննես Ուրֆանյանի ներկայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված Մարգարյանի բացակայության պայմաններում 2025 թվականի փետրվարի 20-ին տեղի է ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն։

Արդյունքում, Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» և հայկական սփյուռքը «դեռևս ուժեղ են». Euronews

Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» և հայկական սփյուռքը «դեռևս ուժեղ են». Euronews

Դուբայում Euronews ֆորումի քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը «ծանր պայքար» է: Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» և հայկական սփյուռքը «դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել...

Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև

Սեպտեմբերի 1718-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 17-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի...

Իրանի ժողովուրդը թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը. Ռեզայի

Իրանի ժողովուրդը թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, ելույթ ունենալով լայնամասշտաբ ռազմական դիմակայության մեկնարկից 200 օր լրանալու կապակցությամբ հղված ուղերձով, հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը ցուցաբերել է աննախադեպ...

Ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․ մանրամասներ

Ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․ մանրամասներ

Պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ...