ՄԻՊ հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ

Ապր 3, 2025

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։

Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:

 

Նմանատիպ նյութեր

Ընտրությունը մերն է, թե որ տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք. Արա Պողոսյան

Ընտրությունը մերն է, թե որ տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի մասին խոսելիս, առնվազն վերջին 20 տարիների թուրքական քաղաքականությունը` Stratejik derinlik-ից (ռազմավարական խորք, Թուրքիայի գեոպոլիտիկ ռազմավարության առանցքը) մինչև Mavi vatan (Երկնագույն հայրենիք, Թուրքիայի...

Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի Միացյալ Նահանգների դեմ

Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի Միացյալ Նահանգների դեմ

Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունվի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը, հայտարարել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, գրում է գերմանական...

Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի. Civilnet.am

Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի. Civilnet.am

2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին...

Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ. ԱԳՆ-ն հերքելով՝ հաստատում է Միրզոյանի՝ Դուբայում գտնվելու հանգամանքը. «Փաստինֆո»

Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ. ԱԳՆ-ն հերքելով՝ հաստատում է Միրզոյանի՝ Դուբայում գտնվելու հանգամանքը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ հարց ուղղելով նաև, թե ինչու...

Ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը. հայտարարություն

Ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը. հայտարարություն

Արցախի տեղեկատվական շտաբիի հայտարարությունը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ...