Ունենք մի քանի տասնյակ տուժողներ, մի քանի տասնյակ հատոր թուղթ և իմ գնահատմամբ զրո էական շարժ. Մանուշ Եսայան

1 Ապրիլի, 2025

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․

«2024թ-ի հունիսի 12-ին, Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի հատվածում տեղի ունեցած դեպքերի շուրջ դեռ քննությունը շարունակվում է։ Շուտով կլինի արդեն մեկ տարի, բայց առանցքային հարցերի գոնե նախնական պատասխանը չունենք՝ ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել, ով է կիրառել, ով է հրաման տվել, ինչու են կիրառվել։ Ունենք մի քանի տասնյակ տուժողներ, մի քանի տասնյակ հատոր թուղթ և իմ գնահատմամբ զրո էական շարժ։ Իհարկե հասկանալի է ինչու է նախաքննությունը այսքան երկար և դժվար ընթանում, բայց նաև ցավալի է, որ վարույթ իրականացնող մարմինները շատ արագ դատարկ ջրի շիշ շպրտող քաղաքացու գործը քննում են, ավարտում են և ուղարկում դատարան և երկար մեղադրական ճառեր ներկայացնում, իսկ առողջությանը հասցված ծանրագույն վնասը մնում է նույն նախաքննության մարմինների վարույթներում երկրորդական տեղում։

Ինչևէ, արդարությունը ուշանում է, բայց չի մեռնում։ Վստահ եմ»:

Նմանատիպ նյութեր

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեք Լիոնին, Մարսելին, Փարիզին, Միլանին ու մնացած այլ եվրոպական քաղաքներին, որոնք կրակի ու թալանի են մատնվում խառնամբոխի կողմից։ Նայեք ու տեսեք, թե ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը...

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD...

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...