Մեզ համար ամենից մտահոգիչը պետք է լինեն Իրանի շուրջ զարգացումները. Սուրեն Սարգսյան

27 Մարտի, 2025

«Մեզ համար ամենից մտահոգիչը պետք է լինեն Իրանի շուրջ զարգացումները»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառանալով տարածաշրջանում հնարավոր զարգացումներին։

Նա մանրամասնում է՝ նախ պետք է հասկանալ, որ այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Սա ակնհայտ երևում է Թրամփի թիմի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից և դիրքորոշումներից, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը։

«Եթե Թրամփի վարչակազմը որոշում կայացնի կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, ապա դա նշանակում է բանակցություններ, որոնց արդյունքում ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ։ Համոզված եմ, որ իրանական կողմը կպահի այդ պայմանավորվածությունները։ Վստահ եմ, որ պայմանավորվածությունները կպահի նաև Թրամփը, քանի որ նախորդ անգամ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու նրա որոշումը պայմանավորված էր նրանով, որ այդ համաձայնագիրը նա չէր ստորագրել և համարում էր, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից։

Մի զարմացեք, բայց այստեղ չափազանց կարևոր ցուցիչ կարող է դառնալ նաև 907-րդ բանաձևի շրջանցման կամ դրա ուժի մեջ թողնելու հարցը։ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնությունը միշտ էլ տրամադրվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Սա երբեք չի հերքվել ամերիկացիների կողմից։ Հետևաբար, եթե Թրամփի վարչակազմը օգնություն է տրամադրում Ադրբեջանին, դա նշանակում է, որ Իրանի դեմ որոշակի ակտիվ գործողություններ, այդուհանդերձ, հնարավոր են։ Մյուս կողմից, ամերիկյան մամուլում հայտնված և չհերքված տեղեկությունների համաձայն՝ Թրամփը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ միջնորդելու Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացում։ Այս հանգամանքն էլ վկայում է այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հեռանկար, այդուհանդերձ, կա։ Սա, իհարկե, լավատեսական միտում է, մանավանդ, եթե հաշվի առնենք հետախուզության ղեկավար Գեբարդի այն հայտարարությունը, որ այս փուլում, ըստ ամերիկյան հետախուզության, Իրանը միջուկային զենք չի ստեղծում: Այս ամենն էլ ստիպել է Թրամփին՝ Իրանին երկու ամիս ժամանակ տալ բանակցություններ սկսելու համար:

Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դեռևս ամբողջացված չէ։ Հետևելով ամերիկյան մամուլին՝ կարելի է եզրակացնել, որ Իրանի հարցում Թրամփի վարչակազմը դեռևս վերջնական քաղաքականություն և հստակ ռազմավարություն չի էլ մշակել, և գտնվում է սպասողական վիճակում: Իրանի նկատմամբ «hawkish» գործիչների պակաս Թրամփի թիմում չկա, սակայն շատ կան նաև բանակցելու կողմնակիցներ (Գեբարդի սառը ցնցուղ հայտարարությունը կրկին պետք է հիշել):

Նկատելի է, որ վերջին օրերին ամերիկյան դիվանագիտական ապարատը ակտիվորեն աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով մեր տարածաշրջանում կանխել հնարավոր էսկալացիան։ Հնարավոր էսկալացիան ոչ միայն կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների վրա (վերջիվերջո Ռուսաստանի քտի տակ գլոբալ կոնֆլիկտ է ձևավորվում, որին Մոսկվան անմասն չի կարող մնալ) այլ նաև լրջորեն խանգարել ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին։

Ակնհայտ է, որ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների արդյունքում Իրանը ստիպված կլինի իրականացնել որոշակի քայլեր՝ կանխելու իր արտաքին սահմանի կորուստը, ինչը, ի վերջո, կհանգեցնի Թուրքիայի ներգրավմանը։ Այդ զարգացումից միանշանակորեն կօգտվի նաև Իսրայելը։

Իհարկե, կան պետություններ, որոնք բացասաբար են տրամադրված ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ։ Եվ դա ոչ միայն Իսրայելն է, այլ նաև Թուրքիան, քանի որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Թուրքիայի դերակատարությունն ու նշանակությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի համար զգալիորեն կնվազի, իսկ Իրանի տարածաշրջանային դերն էապես կմեծանա: Իսկ Թուրքիայի համար Իրանը հիմնական մրցակիցն է:

Մեկ այլ փաստ էլ: Որքան էլ Թրամփի վրա Իսրայելն ազդեցություն ունենա, Իրանի հարցում Թրամփը չի շտապում քայլեր ձեռնարկել որոնք իր կարծիքով չեն բխելու ԱՄՆ շահերից: Վերջիվերջո Իրան-ԱՄՆ գործարքը հենց Իսրայելին ձեռնտու չէ, սակայն նույնը չի կարելի ասել ԱՄՆ մասին, մանավանդ Չինաստանին զսպելու տրամաբանության մեջ դիտարկելիս:

Չմոռանանք, որ ցանկացած պարագայում Թրամփի համար գործում է «America First» սկզբունքը, իսկ Իսրայելի շահերը միշտ չէ, որ 100% համընկնում են ԱՄՆ շահերի հետ»,-գրում է քաղաքագետը:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...