«Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին». Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներ

26 Մարտի, 2025

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ Սիմոնե Բիլլին, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կազուն, Ջուլիո Չենտեմերոն, Անդրեա Դե Պրիամոն, Ջանմաուրո Դելլ՛Օլիոն, Պիերո Ֆասսինոն, Պաոլո Ֆորմենտինին, Ջորջո Լովեկկիոն, Ռոբերտո Մենյան, Ելենա Մուրելլին, Ֆեդերիկա Օնորին, Անդրեա Օրսինին, Անդրեա Պելլիչինին, Կատյա Պոլիդորին, Էմանուելե Պոցցոլոն և Լուիջի Սպանյոլին հայտարարություն են տարածել, որով միացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանատնից։

«Անցյալ շաբաթ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար կա համաձայնեցված տեքստ, որը կարող է վերջ դնել Հարավային Կովկասի շուրջ 40 տարվա հակամարտությանը: Հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ մեր երկու երկրների բարեկամական պատվիրակության հայ խորհրդարանականներն այցով գտնվում էին Իտալիայում: Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն, Սուրբ Հայրը և շատ այլ երկրներ անմիջապես ողջունեցին նորությունը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ:

Մասնավորապես, Իտալիան պատրաստ է կոնկրետ աջակցել խաղաղության գործընթացին՝ ակտիվորեն մասնակցելով միջնորդությանը և այն ուղու կառուցմանը, որը կերաշխավորի քաղաքացիների անվտանգությունը, բանտարկյալների իրավունքների հարգումը, ներառյալ՝ արդար դատավարությունը և մարդու արժանապատվության լիարժեք պաշտպանությունը։ Որպես Իտալիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներ՝ մենք գոհունակություն ենք հայտնում այս հայտարարության կապակցությամբ և միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին, ինչը վերջնականապես վերջ կդնի հազարավոր զոհերի և տեղահանվածների պատճառ դարձած դաժան հակամարտությանը»,–ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...