Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտական փուլի հետհաշվարկը․ Հայկ Դեմոյան

26 Մարտի, 2025

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե «Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, գնում ենք ուրիշ ճանապարհով»։

Դեմոյանը գրել է․

«Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղը արդեն հանձնել է, բայց ասում է՝ շարժումը չպետք է շարունակվի:

Դրա հետ փախկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար, մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ»:

Հիշեցնեմ՝ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը, երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեցին մինչ այս պահը:

Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը»:

Նմանատիպ նյութեր

Երթևեկության փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայում

Հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա...

Արդյո՞ք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում. Վիտալի Մանգասարյան

Արդյո՞ք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությունը և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը հերթական անգամ ցավով վեր հանեց հայկական բանակում առկա ամենացավոտ...

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի․ ՆԳՆ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի․ ՆԳՆ

Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։...

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի...