Ինձ կալանավորելու անօրինական որոշումը կայացվել է ինչ-որ մարդկանց ազդեցութան արդյունքում. Սուրեն Մանուկյան

22 Մարտի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք՝ 24.02.2025 թ-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, հանրային մեղադրողների կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքը բավարարել է և իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել է կալանքով։ Կալանքում գտնվելու ժամանակահատվածում ես տարբեր դատավորների կողմից կայացրած բազմաթիվ որոշումների հետ եմ ծանոթացել, սակայն այսպիսի անգրագետ դատական ակտի երբևէ չէի հանդիպել։ Վարչապետի աթոռին նստած անձնավորությունը, երբ ասում էր ՀՀ-ում վնգստացող դատավորներ կան, կարծում եմ՝ նկատի ուներ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին և իր նմաններին։
Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի պատճառաբանական մասում նշել է, թե իբր ես 08.06.2023 թ-ին, այսինքն՝ մոտ երկու տարի առաջ, դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ եթե դատարանը իմ նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառի տնային կալանք, ես չեմ կատարելու դատարանի որոշում։ Հավանաբար Աննա Մաթևոսյանը տեղյակ չէ, որ դատական նիստերը ձայնագրվում են, և չի կարող ցույց տալ որևէ ձայնագրառում, որտեղ ես այդպիսի արտահայտություն հայտարարած լինեմ։ Իսկ եթե տեղյակ է, որ դատական նիստերը ձայնագրվում են և ինքը լսել է դատական նիստի ձայնագրառումը և դրանից հետո է կատարել նման արձանագրում, սա նշանակում է, որ դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի մեջ գիտակցաբար կատարել է կեղծ արձանագրում, այսինքն՝ գիտակցաբար կատարել է քրեորեն պատժելի արարք։
Տեղյակ եք նաև, որ «տուժող» խաչատուր քոքոբելյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքն այնպես է արել, որ ինձ ուղարկեն բերդ, իսկ եթե այս հայտարարությանն էլ միացնում ենք այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը կեղծ տվյալի հիման վրա փորձել է հիմնավորել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել կալանքով, սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը նման անգրագետ, կեղծ, ապօրինի որոշում կայացրել է ինչ-որ մարդկանց ազդեցության արդյունքում։
Իհարկե, ես շատ լավ գիտեմ՝ ում միջոցով են կարողացել ստանալ այսպիսի անգրագետ և ապօրինի որոշում և դրանով իրենց հաջողվել է իմ նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել կալանքով, սակայն նման անգրագետ և անօրինական որոշումներով դատարանը մեկ հիմնաքար հեռացրել է ՀՀ-ում արդարադատության հիմնասյուների հիմքերից, և այսպիսի դատավորների նմանատիպ որոշումներն են հեղինակազրկում ամբողջ դատական համակարգը։ Եվ նմանատիպ որոշումներն են պատճառը, երբ ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում պետք է լուծարել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, քանի որ դրանց չգոյությունը ավելի շատ օգուտ կբերի ՀՀ-ին, քան այն, ինչ ունենք ներկա պահին։ Բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս կեղծ, հնարովի, անօրինական քրեական գործի հետ, մի՛ մտահոգվեք, որովհետև ձեզանից ոչ ոք չի վրիպել իմ տեսադաշտից։
Հ/Գ Տեղյակ եք նաև, որ, գտնվելով 37 օր տնային կալանքի պայմաններում, իմ կողմից որևէ խախտում չի արձանագրվել»:

Նմանատիպ նյութեր

Դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու համար. Միկոյան

Դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու համար. Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը գրում է. «Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին...

Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան

  «Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է։ Կալավորումը, հալածանքները որևէ խնդիր չեն առաջացնում, հաջորդը կարող եք իմ մասին sms գրել։ Սա ոչ թե չորրորդ հանրապետության թևակոխման պրոցես է, այլ՝...

Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Այն տևեց 7 ժամ։ «Առավոտ 7-7.10-ին եկա խուզարկության։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ, դավաճանի սովորական գործեալաոճն է»,- խուզարկության ավարտից...

Ինչպե՞ս կարող է ատողը բարեփոխել. ինչպե՞ս կարող է բաժանողը կարգավորել. Տեր Փառեն

Ինչպե՞ս կարող է ատողը բարեփոխել. ինչպե՞ս կարող է բաժանողը կարգավորել. Տեր Փառեն

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրում է. «Երեկվա Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ելույթներից հետո լռում ենք։ Լռում ենք ոչ թե որովհետեւ չենք վիրավորվել կամ չենք ցավում, այլ լռում ենք, որովհետեւ, այնուամենայնիվ, չենք ուզում մեղք գործել (եւ...

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է. Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրանաշենը քյարքի, բանակում զոհերը, տնտեսական կոլապսը, սեփական պատգամավորների անբովանդակ ելույթները պետք է կոծկել մի կերպ: Նախագահ Քոչարյանի ընտանիքի հանդեպ այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն...