Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան

22 Մարտի, 2025

Ընդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք  Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հետո Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքը։ Այս մասին իր թելեգրամյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այժմ՝ թուլամորթաբար և փոքրոգորեն դեգդրադացվելով, տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին չգիտես, թե ինչպես իրականացվող ինչ-որ «սահմանազատման գործընթացում»։

Իսկ ամենասարսափելին այն է, որ սա ներկայացվում է, իբրև թե, մեր բնականոն վիճակ, ինքնիշխանության ամրապնդում և այլ նման ցնորաբանություններ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական

Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական

«Որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության․․․ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է...

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը  հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, թե կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղ գործընթացի առաջմղմանը,...

Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք․ «Կարճ ասած»

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ մամուլի ասուլիս էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում․ ասուլիս էին հրավիրել նրա պատգամավոր որդին, փաստաբանը և խմբակցության ևս մեկ պատգամավոր։ Ու դարձյալ ո՛չ...

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկնա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. «Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս...