Ի՞նչն ենք զիջել, ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է․ Փաշինյան

21 Մարտի, 2025

Ասեք՝ ի՞նչն ենք զիջել, 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փաշինյանը։

«Զիջումների թեմային պետք է լրջորեն մոտենանք։ Զիջել ենք ի՞նչը՝ սկսած ԼՂ-ից։ Ողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն փաստաթղթավորված ձևով ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Կիրանց-Ոսկեպարում, ի՞նչ ենք զիջել։ 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։  Ասեք՝ ի՞նչն ենք զիջել: Ես պատրաստ եմ տող-տող գնալ: Այո, մենք կորուստներ ունեցել ենք, առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից: Բայց մենք պետք է հասկանանք նաև՝ ինչի համար զոհվեցին այդ տղաները… ես ինքս ինձ հարց եմ տվել և եկել եմ էդ հարցի պատասխանին՝ անկախության, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար: Էն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ քնչական կոմիտեից։ Նշենք, որ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս 2 ամսով կալանավորվել էր: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների...

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

Ձեր «ինտելեկտուալ» կոլեգաները շատ ավելի մեծ չարիքներ են արդարացրել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ամենազզվելին նույնիսկ այս վարչախմբի ներկայացուցիչները չեն։ Ամենազզվելին վարչախմբի ցանկացած հակապետական, հակասահմանադրական քայլ «ինտելեկտուալ սոուսով» արդարացնող իբր ինտելեկտուալներն են։ Սրանք մարդիկ են,...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida»...

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո...

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...