Սոցապնախարա՞ր, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ»

21 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերեւս համատեղելով երկու գործառույթները եւ պետության հաշվին նաեւ ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով: Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից նա տեսանյութ է հրապարակել:

ԱՄՆ նախագահի այս նստավայրը Ֆլորիդայում ոչ պաշտոնական բանակցությունների ավանդական վայրն է, որտեղ հրավիրվելու եւ Թրամփի հետ ընթրիքի մասնակցելու համար ամերիկացի ձեռնարկատերերը սովորաբար մեծ գումարներ են վճարում` մինչեւ մի քանի միլիոն դոլար, որ բիզնես պրոյեկտներ առաջ մղեն, բարձր հովանավորություն ստանան, տարբեր հարցեր քննարկեն: Այսինքն, Մարա-Լագոյում «անվճար» հայտնվել անհնար է:

Մեր սոցապնախարարը, սակայն, ո՛չ Թրամփի հետ ընթրել է, ո՛չ էլ անգամ նրան տեսել, ուղղակի քայլել է այն տեղերով, որտեղ Թրամփի «ոտքն է կպել», բայց տելեգրամյան ալիքները գրում են, որ դա էլ անվճար չի եղել: Մենք հարց ուղղեցինք նախարարին, թե ինչ հանդիպում էր դա, ինչ նպատակով է նա մասնակցել, ով է վճարել ընթրիքի համար: «Որեւէ գումար չի վճարվել, հրավերը եղել է որպես արտաքին կապերի պատասխանատու, ավելի վաղ պրն Մկրտչյանը մասնակցել էր նաեւ ինաուգուրացիոն միջոցառումներին»:

Նկատի ունեն` ՔՊ արտաքին կապերը: Նախարարի անունից ներկայացրին նաեւ այցի նպատակը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Նախարարը նստաշրջանի ընթացքում ունեցել է ոլորտային ելույթ, մասնակցել է նախարարական կլոր սեղանին, ունեցել է մի շարք հանդիպումներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...