Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել. Վահե Սարգսյան

20 Մարտի, 2025

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ո՞ւմ պարզ չէր այս ողբերգության ընթացքն ու արդյունքը՝ պատերազմը…

Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ադրբեջանը կոնկրետ պատերազմի անոնս է անում: Նիկոլ Փաշինյանը դրա դիմաց պարբերաբար Ալիևին իրեն հատուկ ամենանվաստացուցիչ կերպով հայերեն ու անգլերեն հիշեցնում է՝ պատրաստ է ստորագրելու, միակողմանի ստորագրելու, սկսելու ստորագրման գործընթացը: Պատերազմի «կանխման» օրվա միակ գործիքը, լծակը կամ բանակցության միակ խաղաքարտը՝ ծաղրածուի այն փայտիկը, այն կոտրած տաշտակը, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ: 

Հայ մարդը հետ է նայում՝ ի՞նչ ունենք. հանձնված Արցախ, թշնամու նշանառության տակ գտնվող Կապան ու Սյունիք, Ջերմուկ ու Վայոց Ձոր, Վարդենիս ու Գեղարքունիք, Կիրանց ու Տավուշ, և այդ տեղերից հարվածն այլևս լինելու է կործանարար ու վերջնական:

Ի դեպ. Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է ոչ թե նրա համար, որ ամեն ինչ զիջել է, բայց արդյունքը կրկին պատերազմն է, այլ նրա համար, որ դեպի Երևան ձգվող զիջումներն այլևս վտանգավոր են, վտանգավոր՝ ոչ թե երկրի, պետականության, հայ ժողովրդի համար, այլ…. սեփական աթոռի համար: Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել, հետևաբար, ազատազարկվել ցմահ:

Հայ մարդը պարզ հարց է տալիս՝ Նիկոլ Փաշինյան, եթե արդյունքը կրկին պատերազմն էր, ապա ինչո՞ւ արիր այս ամենը, ինչո՞ւ խաբեցիր մեզ, ինչո՞ւ արարեցիր այս մեծագույն ողբերգությունը, և դեռ շարունակում ես գլուխդ պատեպատ տալով՝ խելագարի նման գոռալ, ճչալ, արժանապատիվ հայի վրայով անցնելով, գլուխը ջարդելով՝ հանձնել ու հանձնել:

Ինչո՞ւ… Պատասխան չկա, պատասխանը կարող է լինել Հուդայի հերթական և վերջին ներողությունը՝ ողբերգության ավարտին»:

Նմանատիպ նյութեր

Բոլոր իրական ընդդիմադիրները պետք է համախմբվեն․ Ագնեսա Խամոյան

Քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանությունն այն հիմնական կետերից մեկն է, որի շուրջ ընդդիմադիր, գոնե իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր ուժերը պետք է համախմբվեն, և այս հարցում չի կարող լինել որևէ տարակարծություն։ Այս մասին այսօր՝...

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուշակովն ասել է, որ նրանք մտքեր են փոխանակել Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիեւ կատարած այցերի վերաբերյալ։ «Ամերիկացի ներկայացուցիչների այցի...

Գեներալ Սաքոն մի օրվա մեջ պաշտոնազրկվեց․ հրավառությունը վախեցրել էր Փաշինյանին․ Գեղամ Մանուկյան

  «Էդ «վհուկների որսի», Նիկոլ Փաշինյանի վախերի, ինչ-որ արտահոսքերի մասին… Կհիշե՛ք, ժամանակին հանձնարարում էր ԱԱԾ-ին սատանաներ ման գալ։ ԱԱԾ պետն էլ, գլուխը տմբտմբացնելով, ասում էր՝ «լսո՛ւմ եմ, պարո՛ն վարչապետ»։ Հիմա ինքն էլ է հասկացել,...

Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու

Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու

Սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են...

Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա». «Հրապարակ»

Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա». «Հրապարակ»

Բաներ կան, որ չես կարող չհամաձայնել Փաշինյանի հետ։ Գրում է «Հրապարակ»-ը: Ասենք՝ ասում է՝ խաղաղություն է, պատերազմ չի լինելու։ Ինչպե՞ս չհամաձայնվես, երբ նայում ես օբյեկտիվ իրականությանը։ Կոռնիձորում համապատասխան պաշտոնյան ասում է՝ դիրքերից հետքայլ չի եղել, պարզապես...