Այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է. «Փաստ»

20 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Ինչպես կես-կատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար՝ այդ համաձայնագիրը երկու օրինակից տպեց, միակողմանի ստորագրեց և ուղարկեց Բաքու:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախ պետք է նշել, որ Փաշինյանը պատրաստ է թշնամու հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունն անհայտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ու դա, ի դեպ, անում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ կուրծք էր ծեծում՝ բղավելով Հանրապետության հրապարակով մեկ, թե ինքը երբեք ժողովրդի թիկունքում համաձայնություն չի ստորագրի: Հետո, իհարկե, ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հիմա սա է պատրաստվում ստորագրել: Իսկ այն, ինչ նա պատրաստվում է ստորագրել, իրականում «խաղաղության համաձայնագի՞ր» է:

Ընդհանրապես, ի՞նչ է դա: Առկա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունները, փորձագետների մեկնաբանությունները թույլ են տալիս պնդել, որ գործնականում գործ ունենք վերջնագրի կամ, ինչպես շատերն են գնահատում, բացահայտ կապիտուլ յացիայի հետ: Բացի այլ պահանջներից, Ադրբեջանը Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում է պատերազմով: Բայց ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ևս Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում են պատերազմով: Այսինքն, ահաբեկում են, տեղեկատվական ու ապատեղեկատվական տեռորի են ենթարկում:

Ըստ որում, հարց է ծագում, թե այդ ինչ ու այդ ինչպես են «խաղաղության պայմանագիր» բանակցել, որ այն սպառնալիքներով է «մատուցվում»: Երկրորդ՝ առնվազն հրապարակային դաշտում առկա տեղեկության համաձայն, այդ «համաձայնագրում» արտացոլված են Ադրբեջանի միակողմանի շահերն ու պահանջները, այսինքն՝ ստանալու բան (բաներ) ունենում են բացառապես Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Հայաստանը միայն զիջողի, տվողի, պահանջ կատարողի դերում է:

Հետևություն. այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է: Ու, այո, այն ոչ մի կերպ «խաղաղության» մասին չէ: Թեկուզ այն պատճառով, որ միակողմանի «խաղաղություններ» չեն լինում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը։ Ամերիկացի բանակցողները շաբաթ օրը ժամանել...