Չի եղել նման դեպք, որ ՀՀ պետբյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո էլ ծաղրեն Հայաստանը․ Գեղամ Մանուկյան

19 Մարտի, 2025

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։
Ու այսպես. պարզվում է՝
բազմամիլիոնանոց ծախսերով այցը նախատեսվել է դեռ 2024 թ.-ի դեկտեմբերին, պետական ֆինանսավորմամբ գործող Օրբելի կենտրոնի միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Սակայն այդպես էլ այն չի կայացել, ու թուրք լրագրողները չեն ժամանել։
Հրավերներում խոսք չի եղել հատուկ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց կազմակերպելու մասին, այլ ընդհանրական պաշտոնյաների հետ հանդիպումների մասին է խոսք գնացել։
Թերեւս թուրքական կողմին չի հետաքրքրել Հայաստանի ներքին լսարանին կերակրող ինչ-որ ձեւական հավաքին մասնակցելը։ Նրանց թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանը ու հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա քաղաքական բովանդակության հարցում պաշտոնական Երեւանից ուրացման հայտարարություն կորզելը, որն էլ ի վերջո օրերս ստացան։
Հիմա այդ այցի ու լուսաբանման աննախադեպության հարցով, որի մասին մի քանի օր խոսում են կառավարության ներկայացուցիչները։ Իրոք այն աննախադեպ է եղել, բայց այլ պատճառներով.
ՀՀ անկախ պետականության պատմության մեջ չի եղել երկրորդ նման դեպք, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան, հարկատուների հաշվին պտտվեն, ապրեն Երեւանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, ու հետո էլ ծաղրեն Հայաստանը։
Անգամ 2009-2014 թվականների ֆուտբոլային դիվանագիտության օրերին, երբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը անհամեմատ մեծ էր Երեւանում, իշխանական աշխատասենյակներում որեւէ մեկի մտքով չանցավ հայ հարկատուների հաշվին թուրք լրագրողներ հրավիրել։
Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։
Իշխանությունները հպարտանում են, թե այդքան մեծ ծավալի հոդված չի տպագրվել Հայաստանի մասին։ Իրենց անգիտության հետեւանքն է այս պնդումը։ Հիշատակածս ֆուտբոլային դիվանագիտության օրերին ծովածավալ էին այդ հրապարկումները։
2000-ականներին, հատկապես Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելից օրերին, աշխարհի տարբեր խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման տարիներին անպակաս էին այդ հրապարկումները։ Բայց մի մեծ տարբերություն. այդ շրջանում հոդվածները վերնագրվում էին «Հայկական ցունամի», ու աղմուկը այն մասին էր, թե Թուրքիան չի կարողանում դիմագրավել հայկական ճնշումներին միջազգային հարթակներում, հիմա արդեն նրանք խոսում են ադրբեջանցիների Երեւան վերադառնալու անհրաժեշտության մասին։
Հայաստանի իշխանական այս աննախադեպության սիրահարները թերեւս իրական կրթվելու կարիք ունեն, որ տեղեկանան՝ առանց ՀՀ բյուջեի գումարների, հրավերների, խնդրագրերի Հայաստանում այն տարիներին այցերով են եղել թուրքական մասս մեդիայի ամենախոշոր ներկայացուցիչները՝ Մահմեդ Ալի Բիրանդը, Սամի Քոհենը, Յալըմ Էրալփը, Ջան Դյունդարը, CNN Turk հեռուստաընկերության այն օրերի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը, որն, ի տարբերություն իր ներկայիս պաշտոնակցի, անպարկեշտ չի պահել իրեն Հայաստանի նկատմամբ։
Այսպիսի տարբերություն այս իշխանությունների «իրական Հայաստանի» ու իրոք
իրական Հայաստանի միջեւ։
ԻԱԿ հրապարակած նյութերի հղումը՝ ստորև:

Նմանատիպ նյութեր

Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան

Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, գրելով. «Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը: Ապա նայեք, թե կադրից ինչպես են վազելով դուրս գալիս թիկնապահները, ապա «ուղեկցող...

Ուկրաինայի հարցում Ալիևի տեսակետը սխալ է. բայց հարաբերությունները փչացնելու պատճառ չէ.Պեսկով

Ուկրաինայի հարցում Ալիևի տեսակետը սխալ է. բայց հարաբերությունները փչացնելու պատճառ չէ.Պեսկով

«Ուկրաինայի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակետը սխալ է»,- այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի նախօրեին հնչեցրած հայտարարությունները։ Հուլիսի 13-ին Շուշիում ընթացող Գլոբալ Մեդիաֆորումի ընթացքում...

Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը

Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար, X-ի իր էջում ահազանգում է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։ «Սրտի...

Հայաստանում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան 

«Հայաստանում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի, և նման հանձնաժողովի գոյությունն ինքնին կարող է նպաստել այդ բռնաճնշումների թուլացմանը։ Ինքս, փաստաբանական գործունեություն ծավալելիս, առնչվել եմ բազմաթիվ դեպքերի, արձանագրել եմ...

Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր»

Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր»

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի դեմ հարուցված քրեական գործով: Դավիթ Ղազինյանն այս պահին ԱԱԾ մեկուսարանում է: Գրում է Armlur.am-ը: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն...