4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ «Ժողովուրդ»

19 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները, ըստ քաղաքացիության երկրի եւ կարգավիճակի տրման հիմքի, դասակարգվում են հետեւյալ կերպ. Հնդկաստան՝ 1 349 անձ, Ռուսաստանի Դաշնություն՝ 1 165 անձ, Իրան՝ 550 անձ, Հորդանան՝ 172 անձ, Շրի Լանկա՝ 148 անձ։

ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 4 հազար 439, որոնցից 747 անձի դեպքում որպես հիմք համարվել է ձեռնարկատիրական գործունեությունը, 1 հազար 351-ի դեպքում՝ ընտանիքի հետ միավորվելը (Պայմանավորված ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու, կամ ՀՀ քաղաքացու/ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը/ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելու հանգամանքներով), 2 հազար 313-ի դեպքում՝ ուսումը, 28-ի դեպքում՝ ազգությամբ հայ լինելը։

Հարկ է նշել նաեւ, որ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 342 հազար 460 անձ, որոնցից միայն 167 հազար 798-ն է եղել ՀՀ փաստաթղթերով։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա հարկ է նշել, որ նախորդ տարի հունվարին ՀՀ մուտք գործած անձանց թիվը կազմել է 326 հազար 252։ Ստացվում է, որ 2025 թվականի հունվարին 16 հազար 208 անձ ավելի է այցելել Հայաստան նախորդ տարվա համեմատ։

Համաձայն նույն տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ելք է կատարել 339 հազար 773 անձ, որից միայն 144 հազար 103-ն են եղել ՀՀ փաստաթղթերով։ Այսինքն՝ ՀՀ-ից ելքերի եւ ՀՀ մուտքերի ընդհանուր հաշվեկշիռը կազմում է 2 հազար 687 մարդ, ստացվում է, որ մուտքերի թիվը 2 հազար 687 մարդով ավելի է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի...

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...