Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ

14 Մարտի, 2025

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.orgկայքը գրում է.

«2025 թվականի մարտի 3-ին օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է 25 ընտանիք՝ թվով 91 բնակչով: Վերաբնակեցումը կատարվել է «ազատագրված տարածքներ վերադարձի» ծրագրի շրջանակներում: Տեսանյութում նշվում է, թե իբր այդ վերաբնակիչները գյուղի բնիկ բնակիչներ են եղել:

Այդ հայտարարությունը մեղմ ասած զարմանք է առաջացնում, քանի որ առկա են խորհրդային տարիների մարդահամարի տվյալները, որտեղ նշվում է նաև բնակավայրի բնակչության էթնիկ կազմը, իսկ Հաթերքում ադրբեջանցիները բացակայում են: Բնակավայրը մշտապես ունեցել է հայ բնակչություն. դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները: 2018 թվականի տվյալներով Հաթերքում բնակվում էր 1544 բնակիչ (Բալայան 2020, 314):

Արցախի Հաթերք գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից էր: 12-15-րդ դարերի հայկական  գրավոր և վիմագիր աղբյուրներում բազմիցս հիշատակվում է Հաթերքի իշխանությունը համանուն կենտրոնով (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 11-21): Հաթերք բնակավայրը պատմական Դվին-Պարտավ ճանապարհի վրա գտնվող կարևոր կայաններից էր: Դա են վկայում 10-րդ դարի արաբ հեղինակներ ալ-Իսթահրին, իբն-Հաուկալը, ալ-Մուքքադասին (Манандян 1985, 171-175): Հաթերք գյուղը և իր շրջակայքը հարուստ են բազմաթիվ հուշարձաններով, որոնք 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Գյուղի կենտրոնում է գտնվում 17-րդ դարով  թվագրվող սուրբ Աստվածածին եկեղեցին, որն աչքի է ընկնում իր եզակի խաչքարերով: Եկեղեցու մասին առավել մանրամաս տես այստեղ։

Հայաթափված Հաթերքում ադրբեջանական կողմը հասցրել է ավիրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը և վանդալիզմի ենթարկել Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը: Սկսած 2023 թվականից համացանցում կարելի է գտնել տասնյակ տեսանյութեր, որտեղ երևուն է, որ Հաթերք գյուղի տները թալանվում են:

Մեր արձագանքը

Ադրբեջանցի վերաբնակիչների բնակեցումը Հաթերքում սպառնալիք է ստեղծում գյուղի և նրա շրջակայքի հուշարձանների նկատմամբ, ինչն արդեն երևում է վերջին երկու տարիների իրավիճակից: Հարկ ենք համարում հիշատակել դեռևս խորհրդային տարիներին նախկին հայկական բնակավայրերում ադրբեջանցիներով վերաբնակեցված հուշարձանների ճակատագիրը՝ դրանք ոչնչացվել և աղավաղվել են: Սա բազմիցս փաստվել է հենց խորհրդային տարիներին: Միևնույն ժամանակ, վերաբնակեցնելով ադրբեջանցիների Արցախի հնագույն պատմական բնակավայրում, առկա է Արցախի այդ շրջանների պատմամշակութային միջավայրը կեղծելու, նոր պատմություն կերտելու միտում:

Ադրբեջանի քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնք պաշտպանում են պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը՝ արգելելով դրանց դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ Ի մասնավորի, Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և չվնասելու համար։

Բացի այդ, նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, բարձր պայմանավորվող կողմերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավել են մեկ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքը, հնարավորինս աջակցում են գրավյալ տարածքի ազգային իրավասու իշխանություններին՝ նրա մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու գործում։ Այն դեպքում, երբ գրավյալ տարածքում գտնվող և ռազմական գործողությունների ընթացքում վնասված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ է հրատապ միջամտություն, և եթե ազգային իրավասու իշխանությունները չեն կարող այդ ապահովել, գրավող պետությունը պարտավորվում է ձեռնարկել հնարավորության սահմաններում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ արժեքների պահպանությունն ապահովելու համար՝ սերտորեն համագործակցելով նշված իշխանությունների հետ։

Նմանապես, 1954 թվականին ընդունված Եվրոպական մշակութային կոնվենցիան ևս պարտավորեցնում է պետություններին պաշտպանել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մշակութային արժեքները՝ անկախ դրանց աշխարհագրական կամ քաղաքական պատկանելությունից։ Այս կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունները պետք է ապահովեն իրենց իրավասության տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանումը, իսկ 5-րդ հոդվածը պարտադրում է պետություններին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այլ ժողովուրդների մշակութային ժառանգության ոչնչացման կամ խեղաթյուրման։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը, սկսած 1997 թվականի ապրիլի 25-ից կողմ է կոնվենցիային և պարտավորված է պաշտպանել մարդկության ընդհանուր մշակութային ժառանգությունը»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...