Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին․ Միրզոյան

14 Մարտի, 2025

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է. ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ տարածաշրջան խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին  որևէ բան, համաձայնագրի տեքստում չկա։ Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։

Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը և որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է, որ այս մտահոգությունը փարատի: Մյուս կողմից մեր մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է և փոփոխություններ չի կրել: Մենք ներկայացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական, մեր համոզմամբ, երկուստեկ ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, և այդ առաջարկը հետևյալն է, նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ և վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր կառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են»,- հայտարարեց Միրզոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հրապարակել է հոկտեմբերի 18-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Ապարանի Սուրբ Խաչ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս...

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։ «Կան նոր ծրագրեր,...

Գյումրին մեր ազգային դիմագիծն է, մեր մշակութային ողնաշարն ու հոգևոր ամրոցը․  Վարդան Ղուկասյան

Գյումրին մեր ազգային դիմագիծն է, մեր մշակութային ողնաշարն ու հոգևոր ամրոցը․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ` Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ։ Ուղերձում Ղուկասյանը նշել է․ «Սիրելի՛ գյումրեցիներ, աշխարհասփյուռ հայրենակիցներ․ ​Ի սրտե, ամենաջերմ ու ազնիվ զգացմունքներով շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի, մեր պաշտելի քաղաքի՝...