Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին

13 Մարտի, 2025

Օրերս հայկական պաշտոնական հրավերով Հայաստան ժամանած մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ մասնավորապես նշելով․ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր չի գտնվում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»։

Այդ մասին հայտնում է www.akunq.net- ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Փաշինյանը նաև հայտարարել է․ «Ես թե՛ Հայաստանում ելույթ ունենալիս և թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ զրույցներում ընդգծում եմ պատմության և ներկայի միջև տարբերություն դնելու անհրաժեշտության մասին։ Մենք չենք կարող պատմությունն ու ներկան նույն կերպ ընկալել, քանի որ ներկան ներկա է, իսկ պատմությունը՝ անցյալ»։

Նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձած ՀՀ վարչապետը ասել է, որ երբ անցյալի հետ համեմատում ենք ներկայում երկու կողմերի միջև ծավալվող երկխոսությունն ու համագործակցությունը, նկատում ենք, որ նշանակալի զարգացում և կոնկրետ առաջընթաց է արձանագրվել։

«Ես քաղաքական կամք եմ տեսնում, սակայն կարևորն այն է, որ այդ կամքը երկու կողմերից էլ շարունակի դրսևորվել։ Եթե այդ գործընթացին դիտմամբ փոխադարձ կերպով վնաս չտանք, ապա ըստ իս՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն արդեն միայն ժամանակի հարց կդառնա»։

Թուրք լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է «խաղաղության խաչմերուկին»՝ շեշտելով, որ ինքը, որպես ՀՀ վարչապետ, ցանկանում է օգտվել այդ «պատմական հնարավորությունից»։

Հարցազրույցի շրջանակներում նա շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում Թուրքիայի դերի մասին, որը, ըստ Փաշինյանի, կարող է հավասարակշռող լինել Հարավային Կովկասում։

Այսպիսով, ինչպես և սպասելի էր, Փաշինյանը թուրք լրագրողների միջոցով Թուրքիային և համայն աշխարհին ազդարարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից ՀՀ ներկա իշխանությունների հրաժարման մասին։

Նմանատիպ նյութեր

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։ «72-ամյա Կարինե Մանանյան Գորիսում ապրում է հայրական տան մեկ սենյակում՝ եղբոր ընտանիքից առանձին։ Փաստացի...

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին նոր հրթիռների մասին

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին նոր հրթիռների մասին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Վաշինգտոնը ստացել է հստակ նախազգուշացում՝ Իրանի նոր հրթիռների ցուցադրությունից հետո։ Ռեզային իր X-ի էջում գրել է, որ վերջին օրերին ԱՄՆ-ին փոխանցվել է «հստակ նախազգուշացում նոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։ Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Վաշինգտոնը Կիևից պահանջում է ճանաչել կորցրած տարածքները և փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության մեջ

Վաշինգտոնը Կիևից պահանջում է ճանաչել կորցրած տարածքները և փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության մեջ

ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկում է ռազմական գործողությունների դադարեցման «էլ ավելի վատ» պայմաններ, քան նախկինում էին, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը։ Հայտնում է Ռիա Նովոստին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կիևից պահանջում է ճանաչել կորցրած...

Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ

Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է...