Սա ըստ էության ո’չ թե բանակցված փաստաթուղթ է, այլ Հայաստանին պարտադրված. Արա Պողոսյան

13 Մարտի, 2025

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բայրամովը հայտարարեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի շուրջ Հայաստանը իր համաձայնությունը տվել է։
Մի գաղտնիք բացեմ` այս ամբողջ շրջանում փաթեթների փոխանակման գործել է էսպիսի սխեմա` Ադրբեջանը ուղարկել է փաթեթ, Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ չեն համաձայնել և հետ են ուղարկել պատասխան առաջարկներով, Ադրբեջանը ուղարկել է կրկին նույնը ու Փաշինյանը ընդունել է, հետո մյուսը, հետո մյուսը…

Սա ըստ էության ո’չ թե բանակցված փաստաթուղթ է, այլ Հայաստանին պարտադրված։ Ահա’ թե ինչու էին Հայաստանի իշխանությունները այնքան ջանադրորեն թաքցնում ժողովրդից մանրամասները։

Այս փաստաթուղթը ո’չ թե բանակցված խաղաղության փաստաթուղթ է, այլ պարտադրված կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Որպեսզի պատկերացնեք թե խոսքը ինչի մասին է, տեսեք` Ադրբեջանը իր տարածքում ինչ զինված ուժեր, ինչ զորքեր, որ երկրից ուզի կարող է բերել և տեղակայել սահմանին, իսկ Հայաստանը նման իրավունքից զրկվում է։ Ավելին` եթե վաղը Հայաստանը որոշի Թուրքիայի հետ սահմանի օրինակով անվտանգության պատնեշ ստեղծել ասենք ԱՄՆ կամ ԵՄ որևէ երկրի զինվորականների միջոցով, դա Ադրբեջանը դիտարկելու է որպես պատերազմի առիթ։

Ահա’, սա է կապիտուլյացիան…

Իսկ Փաշինյանը նշանակվում է որպես տեղական «նամեստնիկ»:

Որպես ասվածն առավել տեսանելի լինի` պատկերացրեք` Հայաստանի մասին մենք ավելի շատ թշնամուց ենք տեղեկություններ ստանում, կարծես ՀՀ իշխանությունները ո’չ թե ՀՀ, այլ Ադրբեջանի առաջ են միայն հաշվետու։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...