Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը

11 Մարտի, 2025

Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։ Նույն հարցի առնչությամբ հրատապ բանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում նախատեսում են հրատապ դեբատներ անցկացնել և բանաձև ընդունել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով։

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, այնուհետև շարունակվել։ Վերջին նիստը կայացել է մարտի 4-ին։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով փետրվարի 28-ին հայտարարություն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ նյութեր

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երեւան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել՝ նորմերից շատ քիչ, Շտապօգնություն ենք կանչել, որովհետեւ երեխաների ինքնազգացությունը մի պահ վատացել է։ NEWS.am–ին հայտնեցին կենտրոնից։ «Շտապօգնության կարիք անգամ չի եղել, որեւէ վտանգ այս պահին չկա»,– հայտնեցին...

Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Ողջունելով հյուրին Երևանում՝ Նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու...

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնության և սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր...

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է...

Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պատերազմի 20-րդ օրն էր։ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ելույթ ունեցավ ռազմաճակատ մեկնող կամավորականների առաջ։ Դիտենք մի հատված ելույթից․ Փաշինյան – Դուք կանգնած եք լինելու...