Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

10 Մարտի, 2025

Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօրվա դատական նիստում պաշպանության կողմը միջնորդեց վերացնել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, միևնույն ժամանակ, արձանագրել, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Ինչպես արձագանքեցին պաշտպանները, վկաների 90 տոկոսն արդեն հարցաքննվել է, մյուսներն Աշոտյանի մեղադրանքին առնչություն չունեն։

Պաշտպանության կողմն ուշադրություն հրավիրեց մի քանի հանգամանքի՝ նախ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը, ինչպես նաև՝ խափանման միջոցով պայմանավորված Աշոտյանի քաղաքական գործունեության սահմանափակումները։

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները վեց ամսվա ընթացքում 21 անգամ այցելել են իր բնակության վայր և որևէ խախտում չեն հայտնաբերել։ Բացի այդ, նա ընդգծել է, որ սահմանափակված է իր քաղաքական գործունեությունն ամբողջությամբ և եթե ՔԿՀ-ից կարող էր նամակ գրել, փոխանցել գործընկերներին, որ ուղարկեն ԵԺԿ, ապա այդ դա էլ չի կարող անել։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց մերժել միջնորդությունը և երկարացնել Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով, նրան թույլատրվեց հանդիպել ՀՀԿ ԳՄ անդամների հետ։

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...