Ո՞վ է Ֆրանսիայի պատվո հյուպատոսը․ «Հրապարակ»

4 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հարցազրույցի մի հատվածը լայն քննարկման առարկա դարձավ՝ կապված Արցախի` Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանի մաս ճանաչվելու հետ, սակայն նա այլ ուշագրավ հայտարարություններ էլ էր արել: Օրինակ,  Ֆրանսիայի հյուպատոսություն հիմնելու մասին` «Հայաստանի ամենառազմավարական եւ սպառնալիքի տակ ամենաշատը գտնվող մարզում»։

«Այն, ինչ մտադիր ենք, ցանկանում ենք բացել, բուն հյուպատոսություն չէ, այլ՝ հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի վարած գրասենյակ։ Արդեն որոշել ենք` կտեղակայվի Գորիսում, որովհետեւ Գորիսը, մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, մյուս կողմից՝ առանձնակի կապ ունի ֆրանսերենի հետ… թերեւս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է»։

Չնայած դեռ հստակ ժամկետներ չկան, թե երբ է բացվելու հյուպատոսությունը, տարածքն էլ դեռ ընտրված չէ, սակայն, մեր տեղեկություններով, արդեն որոշվել է, որ հյուպատոս է նշանակվելու «Գորիսի ֆրանսախոսների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը:

Նա հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ստացել է առաջարկ եւ մեծ սիրով համաձայնել․ «Իմ համոզմամբ՝ Գորիսը Հայաստանի ֆրանսախոսության մայրաքաղաքն է, քանի որ ֆրանսերենը պարտադիր դասավանդվում է բոլոր դպրոցներում ե՛ւ որպես օտար երկրորդ լեզու, ե՛ւ թե որպես ընտրովի՝ երրորդ լեզու։ Որպես ֆրանսախոսության կենտրոնի տնօրեն՝ ես կարող եմ հաստատել, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, եթե նախկինում կենտրոնն ուներ 50 այցելու, ապա այսօր` 150, ունենք նաեւ ֆրանսախոս դպրոց` տարբեր մակարդակի երեխաների համար, եթե նախկինում միայն 8-18 տարեկանների համար էր կենտրոնը, հիմա մինչեւ 65 տարեկան այցելու ունենք, հետաքրքրությունների մակարդակն էլ է փոխվել»։

Ափունցը չցանկացավ դեսպանի քաղաքական հայտարարություններին անդրադառնալ, սպառնալիքների մասով էլ ասաց․ «Տարածաշրջանային սպառնալիքները բոլորդ տեսնում եք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը

«Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են` Սաղաթելյան Իշխան Վաչիկի, Գրիգորյան Աննա Արամի, Խաչատրյան Սևակ Սասունի, Խաչատրյան Արթուր Լեվոնի, Վարդանյան Քրիստինե Մարտինի, Վարդանյան Աղվան Արշավիրի, Մանուկյան Գեղամ Ազատի, Խամոյան Ագնեսա Պողոսի, Քոչարյան Լևոն...

Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը  ենթակա է դադարեցման․ փաստաբան

Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ փաստաբան

Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը։ Այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ․ Ալիև

Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ․ Ալիև

«Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ»։ Բեռլինում գտնվող APA թղթակցի փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի...

Մենք գործ ունենք աբսուրդի, վրեժխնդրության և քաղաքական թատրոնի հետ․ Արամ Վարդևանյան 

ԿԸՀ օրակարգն ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն, ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Այս մասին լրագրողների հետ...

Նուբարաշենում աղբատարը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում․ Շամշյան

Նուբարաշենում աղբատարը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում․ Շամշյան

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...