Կարեն Հակոբյանի մասով քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ. Փաստաբան

3 Մարտի, 2025

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է.

«Տեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ակնհայտ ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի և այլ անձանց մասով անջատված քրեական վարույթով հաjտարարվել է նախաքննության ավարտ։ Պաշտպանական կողմին հանձնվել են վարույթի բոլոր նյութերը, որոնց ուսումնասիրությունից վերջնական կերպով պարզ դարձավ, որ Կարեն Հակոբյանի շուրջ հինգ ամիս տևած կալանքի ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնին այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել Կարեն Հակոբյանին մեղսագրվող արարքը հիմնավորող գեթ մեկ ուղղակի կամ գոնե անուղղակի ապացույց։

Ցանկանում ենք բացահայտել, որ շուրջ 150 օր կալանավորված գործարարի հետ նույնիսկ մեկ առերեսում տեղի չի ունեցել, սակայն բոլոր Դատավորները և քննիչները պնդում էին իբր վկաների վրա ազդելու ռիսկի մասին:

Մեր գնահատմամբ, նման պայմաններում գործը դատարան ուղարկելու նպատակով նախաքննության ավարտ հայտարարելը փակուղում հատնված քրեական հետապնդում իրականացնող մարմնի համար Կարեն Հակոբյանին հինգ ամսից ավել ապօրինի կալանքի տակ պահելուց հետո այդ փակուղուց դուրս գալու, թերևս, միակ «թույլատրելի» ճանապարհն էր։ Նշվածը հանգեցրել է գործարարի թե՛ անձնական ազատության և թե՛ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների ակնհայտ և կոպտագույն խախտումների։

Հրապարակային դատական վարույթի շրջանակներում ի ցույց է դրվելու հանիրավի մեղադրվող և նման տևական ժամանակ ապօրինի կալանավորված գործարար Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի ու իրականացված «քննության» ողջ աբսուրդայնությունը և քրեական դատավարությունից դուրս լինելը։

Գործարար Կարեն Հակոբյանի կալանքի հարցը քննարկվելու է նախնական դատալսումներին, որոնցով դատական նիստ նշանակելու մասին հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ։

Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է իբր առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և կազմակերպության շահերին հակառակ գործելու մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»:

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5...

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Փարաքարի հրդեհը մարվել է. պայթյունի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը. թուրք նախարար. «Ազատություն»

Հայ - թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար...