Երևանի մետրոյում տղամարդը փորձել է ոտնձգություն կատարել փոխհյուպատոսի անչափահաս տղայի նկատմամբ

3 Մարտի, 2025

ՀՀ-ում գործող դեսպանատներից մեկի փոխհյուպատոսը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զահազանգել և հայտնել, որ փետրվարի 26-ի առավոտյան՝ ժամը 07:20-ի սահմանում, իր անչափահաս երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փոխհյուպատոսը նշել է, որ անչափահաս տղայի հետ «Հանրապետության հրապարակ» կայարանից մեկնելիս է եղել դեպի «Սասունցի Դավիթ» կայարան։  Մետրոյի «Հանրապետության հրապարակ»-ում նրանց է մոտեցել հաղթանդամ, ռուսախոս մի տղամարդ, որն այնուհետև վագոնում հետևել է իրենց։ Տղամարդը մոտեցել է որդուն, նստել նրա կողքին, որից հետո անպարկեշտ (սեքսուալ) ժեստեր է արել, բայց չի դիպել տղային։ Իսկ երբ փոխհյուպատոսն ու տղան հաջորդ կայարանում մետրոյից իջել են, նկատել են, որ տղամարդն այլևս տեսադաշտում չի երևում։

Նույն օրը ժամեր անց ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահում տվյալ արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել Լոռու մարզում հաշվառված 45-ամյա Դ. Թ.-ին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  2-րդ քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...