Պարտավոր ենք անել ամեն ինչ՝ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար․ Արցախի ՄԻՊ

27 Փետրվարի, 2025

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է․

«Սիրո հակառակը ատելությունը չէ, այլ անտարբերությունը․․․

Գեղեցկության հակառակը տգեղությունը չէ, այլ անտարբերությունը․․․

Հավատի հակառակը հերետիկոսությունը չէ, այլ անտարբերությունը․․․

Եվ կյանքի հակառակը մահը չէ, այլ անտարբերությունը․․․»

Սիրելի՛ հայրենակիցներ,

Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ի նախաձեռնությամբ ի հիշատակ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի և ի պաշտպանություն բռնագաղթած հայության իրավունքների՝ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվելու բոլոր զոհերի հիշատակին, որից հետո շարժվելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ժամը 15:00-ին իրականացնելու ենք ակցիա՝ հաջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների՝ մեր բողոքը արտահայտելով միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության դեմ։

(Ակցիայի մանրամասներին կծանոթացնենք տեղում)։

Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։

Խնդրում ենք բոլորին միանալ ակցիաներին և արտահայտել համերաշխություն Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...