Դեսպանին ուղղված սպառնալիքները շարունակվո՞ւմ են․ «Հրապարակ»

26 Փետրվարի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից՝ երեկ հարցրինք Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ «Ոչ, այդ դեպքից հետո չեն կրկնվել»։

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերին Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել: Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ ի պատիվ երկրի ազգային տոնի:

Փորձեցինք Բալայանին այլ հարցեր տալ՝ իրեն ուղղված սպառնալիքների պատճառների մասին, սակայն նա միալար կրկնում էր՝ ուղղորդելով դեպի ԱԳՆ լրատվական ծառայություն։ Նկատենք, որ երբեք ՀՀ դեսպաններն այսքան ձայնազուրկ եւ իշխանությունից կախյալ չեն եղել, ինչքան հիմա։

Դեսպանի պաշտոնը պահպանելն այնքան է գերնպատակ դարձել, որ անգամ իրենց անձին վերաբերող հարցերին են վախենում պատասխանել, էլ չենք խոսում, որ եթե մի քիչ ինքնասիրություն ունենային, Աննա Հակոբյանի՝ իրենց ուղղված «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող․․․ անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ տեսլականի» բնորոշումներից հետո գոնե մի քանիսը կարձագանքեր կամ, որպես բողոքի նշան, հրաժարական կտար։

Ի դեպ, եթե անգամ այդ որակումները կիրառելի են, ապա դեսպաններին այդպիսին դարձրել է խոսքերի հեղինակի ամուսինը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն պնդումը, թե...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...