Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ստում է․ Փաշինյանի «մեռնող» փաստաբանները․ Անդրանիկ Թևանյան

24 Փետրվարի, 2025

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ստում է՝ հայտարարելով, թե, իբր, Հայաստանն ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։
Ֆրանսիայի դեսպանն իր այս հայտարարությամբ նիկոլություն է անում՝ «Ղարաբաղը 30 տարի առաջ էին հանձնել, պարզապես խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը գցեցին» «պողոսների» համար նախատեսված ձևակերպման շրջանակներում։
Դեսպանը կա՛մ Ալմա Աթային նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին չգիտի, կա՛մ ձև է անում, թե չգիտի։
Եթե Ղարաբաղը Ալմա Աթայի հռչակագրով ճանաչվել էր Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էին մինչև 44–օրյա պատերազմը բանակցում Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6–ին Արցախը դվաճանաբար ճանաչեց Ադրբեջանի մաս՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և եվրաչինովնիկ Շարլ Միշելի միջնորդությամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանին տված խոստման շրջանակներում ու ԱՄՆ նախագահ Բայդենի քավորությամբ։ Դրսի ուժերին հետաքրքրում էր ռուսական խաղաղապահների հեռացումն Արցախից ու թքած, թե ինչ կլիներ հայերի հետ։
Մակրոնը շատ լավ գիտի, որ անձնական մասնակցություն ու մեղավորություն ունի Արցախում հայերի էթնիկ զտման հարցում ու փորձում է մաքրվել՝ իր դեսպանի շուրթերով հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը 34 տարի առաջ է ճանաչվել Ադրբեջանի մաս։ Դա այնքան լկտի սուտ է ու պատմության այնպիսի նենգափոխում, որ անգամ Ալիևը նման բաներ չի հայտարարում։
Մակրոնն ու մյուսները պետք է իրենց մեղքն ընդունեն ու ամբողջ կյանքում ապրեն հանցագործի զգացողությամբ։ Թրամփի ընտրությունից հետո նրանք քաղաքական դիակներ են։
Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, ապա մակրոնները նրան պետք է բացատրեն, որ ժամանակը սպառվել է, որ Նիկոլն իր սև գործն արեց ու Զելենսկու հետ պետք է մտածի սեփական կաշվի փրկության մասին։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...