Արցախցի Կարեն Նասիբյանն աշխատանք ու ապրելու վայր կունենա

24 Փետրվարի, 2025

 

Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանի որդին՝ ծայրահեղ պայմաններում ապրող Կարեն Նասիբյանն, աշխատանք ու ապրելու վայր կունենա: Այս մասին տեղեկանում ենք Հայորդի-ի տարածած հայտարարությունից:

«Սիրելի Հայրենակիցներ,

շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։

Հայորդիի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։

Հայորդիի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագակցող իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։

Հայորդիի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։

Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  Ազատություն ռադիոկայանն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում 10 օր առանց գազի, ջրի, հոսանքի բնակվող երաժիշտ Կարեն Նասիբյանն ինչ պայմաններում է ապրում:

Նմանատիպ նյութեր

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ...

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մտադիր է գալ տարածաշրջան և առաջիններից մեկն օգտվել նոր երթուղուց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ցավոք, ինձ չհաջողվեց այստեղ տեսնել...

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Օգոստոսի 31-ին, ժամը 11։00-ին, ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ), տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի...

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան բազմիցս խախտել է էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների մորատորիումը, որը 2025 թվականի գարնանը առաջ էր տանում ամերիկյան կողմը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Նույնը վերաբերում է նաև 2025...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Երևան քաղաքում օգոստոսի 29-ին կեսօրից հետո, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Այս...