Ձեր ամբողջ ստատիստիկայի մեջ չկար մի բան՝ քաղաքական նպատակահարմարությամբ, քաղաքական պատվերով մեքենաների բերման ենթարկելու դեպքերի մասին: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին:
«Շուրջ 40 մեքենա ամիսներ շարունակ գտնվում է պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածքում: Պատճառաբանությունն ամենաաբսուրդայինն է՝ մայիսին ներկրված մեքենայի վրա հաղորդում կա, թե դրանից մի քանի ամսի առաջ հանցագործություն է կատարել»,- նշեց նա:
Պատասխանը՝ տեսանյութում: